00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:27
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ն մասնատելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման. Շոյգու

© Sputnik / Михаил КлиментьевՍերգեյ Շոյգու
Սերգեյ Շոյգու - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Սերգեյ Շոյգու
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարը երախտագիտության խոսքեր է հղել բոլոր նրանց, ովքեր այս պահին գտնվում են առաջնագծում:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ՌԴ զինծառայողներին շնորհավորել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ` նշելով, որ այսօր երկրին լուրջ վտանգ է սպառնում հավաքական Արևմուտքի կողմից:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի խոսքով` այժմ զինված ուժերը հանդես են գալիս որպես Ռուսաստանի ազգային անվտանգության և կայուն զարգացման երաշխիք։
«Մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են այն, ինչի համար կռվել են մեր պապերն ու նախապապերը։ Նրանց համար կյանքի բարձրագույն իմաստը միշտ եղել է հայրենիքի բարեկեցությունն ու անվտանգությունը։ Եվ մեզ համար, նրանց իրավահաջորդների համար հայրենիքին նվիրված լինելը գլխավոր արժեքն է, Ռուսաստանի անկախության հուսալի հենարանը»,- հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը ռուսական բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր երեկոյի ժամանակ, որը նվիրված էր Հայրենիքի պաշտպանի օրվան։
Շոյգուն նշել է, որ զինվորների հերոսությունն ու քաջությունը, ինչպես նաև ռուսական զենքի ուժն ու փառքը միշտ էլ երկրի հզորության անբաժանելի մասն են եղել։
«Այսօր մեզ հերթական անգամ լուրջ վտանգ է սպառնում։ Ուկրաինային օգտագործելով` հավաքական Արևմուտքը ձգտում է մասնատել Ռուսաստանը, զրկել անկախությունից։ Այդ փորձերը ձախողման են դատապարտված»,- հայտարարել Է Շոյգուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարը նաև երախտագիտության խոսքեր է հղել բոլոր նրանց, ովքեր այս պահին գտնվում են առաջնագծում:
«Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում նրանց, ովքեր գտնվում են առաջնագծում, ովքեր մարտական գործողությունների ապահովման բարդ խնդիրներ են լուծում, կյանքը վտանգելով կատարում են իրենց զինվորական պարտքը»,- ընդգծել է Շոյգուն:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Լրահոս
0