https://arm.sputniknews.ru/20230223/karavarutjuny-pvokhhatucum-e-hh-um-mnacats-arcakhcineri-kacutjan-tsakhsery-55794546.html
Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը
Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը
Sputnik Արմենիա
Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T11:37+0400
2023-02-23T11:37+0400
2023-02-23T11:41+0400
հհ կառավարություն
արցախ
լաչինի միջանցք
գումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490330_0:0:1601:901_1920x0_80_0_0_760c5c8ba9407172e4d8d125cf645c9a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։Նշենք, որ տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիների կացության ծախսերը փոխհատուցելու առաջին որոշումն ընդունվել էր 2023թ հունվարի 12-ին, հատկացվել էր 114 850 900 դրամ, երկրորդ որոշումն ընդունվել էր հունվարի 26-ին, հատկացվել էր 98 490 500 դրամ։ Նախորդ երկու որոշումներով փոխհատուցվել էր մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած ծախսերը։Նոր հատկացմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/1a/42490330_0:0:1421:1066_1920x0_80_0_0_a2f728d2af0f376bbb34468b84b8b759.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, արցախ, լաչինի միջանցք, գումար
հհ կառավարություն, արցախ, լաչինի միջանցք, գումար
Կառավարությունը փոխհատուցում է ՀՀ-ում մնացած արցախցիների կացության ծախսերը
11:37 23.02.2023 (Թարմացված է: 11:41 23.02.2023) Որոշմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած արցախցիների կացության ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեից այսօր երրորդ հաստացումն է արվել` 97 460 500 դրամի չափով։
Դրանից 89 134 500 դրամը կտրամադրվի Սյունիքի մարզպետարանին` մարզի հյուրանոցների ու տեղափոխման ծախսերը փոխհատուցելու համար, 8 326 000–ը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանին։
Նշենք, որ տուն վերադառնալու հնարավորությունից զրկված արցախցիների կացության ծախսերը փոխհատուցելու առաջին որոշումն ընդունվել էր 2023թ հունվարի 12-ին, հատկացվել էր 114 850 900 դրամ, երկրորդ որոշումն ընդունվել էր հունվարի 26-ին, հատկացվել էր 98 490 500 դրամ։ Նախորդ երկու որոշումներով փոխհատուցվել էր մինչև հունվարի 25-ը ներառյալ կատարած ծախսերը։
Նոր հատկացմամբ նախատեսվում է փոխհատուցել հունվարի 26-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ կատարված հյուրանոցների և տեղափոխման ծախսերը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։