00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում

© Sputnik / Aram NersesyanՀուշագրի ստորագրում
Հուշագրի ստորագրում - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Հուշագրի ստորագրում
Բաժանորդագրվել
ՀՀ բնապահպանության նախկին նախարարը կարծում է, որ պետությունը շատ ավելի մեծ մասնաբաժնի իրավունք ունի իր ընդերքի շահագործման գործընթացում, իսկ տնտեսագետ Սուրեն Պարսյանը թվարկում է այն հարցերը, որոնց մասին լռում է իշխանությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանի իշխանությունները հանքերի շահագործման նոր քաղաքականություն են որդեգրել։ Եթե ներկայիս պաշտոնյաներից ոմանք մի քանի տարի առաջ (մինչև 2018 թվականը) դեմ էին հանքավայրերի շահագործմանը, ապա այժմ գերիշխող է դարձել նրանց «պետական մտածողությունը»։ Եվ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հետո Հայաստանի կառավարությունը նաև «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետեր դարձավ։ Հաշվի առնելով ԶՊՄԿ-ի փորձը՝ պետության մասնաբաժինը կարող է ավելանալ։ Ի՞նչ են մտածում փորձագետները Ամուլսարի շահագործման մասին։

«Ես 5 տարի ասում եմ, որ այդ հանքավայրը չաշխատեցնելով` մենք մեր պետությանը մեծ վնաս ենք տալիս»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը։

ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի միջև փետրվարի 22–ին ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որով կողմերը պարտավորվեցին շուրջ 150 մլն դոլարի ներդրումներ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում։ Եվս 100 մլն դոլարի ներդրման շուրջ էլ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հուշագրով ՀՀ կառավարությունը նաև ստանալու է ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործմամբ տարեկան 30-40 միլիարդ դրամի մուտքեր կլինեն ՀՀ պետական բյուջե։
Հարց է առաջանում` ինչու հատկապես հիմա ՀՀ կառավարությունը որոշեց կանաչ լույս վառել ներդրումային ծրագրի իրականացման համար, այն դեպքում, երբ 2018թ–ից տարբեր պատրվակներով հետաձգում էր հանքի շահագործումը
«Հիմա երևի կառավարությունն ուզում է ժողովրդի մոտ ինչ–որ դիվիդենտներ շահել, երբ նույն բանը կարող էր անել 5 տարի առաջ»,– ասաց Սարգիս Շահազիզյանը։
Ինչ վերաբերում է հանքավայրի շահագործումը հետաձգելու հիմնական պատճառին` բնապահպանական հնարավոր վտանգներին, նա վստահեցրեց, որ հանքավայրն աշխատելու է վերջին սերնդի տեխնոլոգիաներով, իսկ հանքաքարը մշակվելու է աշխարհում գոյություն ունեցող ամենաժամանակակից մեթոդներով, ինչը մեծապես նվազեցնում է բնապահպանական ռիսկերը։
Վնաս կտա՞ Ամուլսարի շահագործումը. առողջապահության նախարարի մեկնաբանությունը
«Եթե մենք այսօր ունենք ձեռնարկություններ, որոնք Ամուլսարից 10, 20, 100 անգամ շատ վնաս են տալիս, և եթե մենք ունենք օրենքներ, ունենք պետություն, որը հետևելու է դրանց իրականացմանը, ապա հանքարդյունաբերողը եթե հանկարծ խախտի այդ օրենքները, թող բարի լինեն պատժել նրան»,– ասաց մասնագետը։
Շահազիզյանը հանքարդյունաբերության մեջ պետության մասնակցությունը մեկնաբանում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն դրույթով, որի համաձայն` երկրի ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է։
«Եթե այդ բացառիկ սեփականությունում կա բացառիկ արժեք, տվյալ դեպքում` ոսկի, մոլիբդեն, պղինձ, ապա դու դրա տերն են։ Եթե դու չունես միջոց, որ այդ հանքավայրը շահագործես, կանչում ես մարդու, որը գալիս է հանքավայրը շահագործելու, ապա պետությունը ոչ միայն իրավունք ունի, այլև պարտավոր է մասնաբաժին ունենալ այդ գործընթացում։ Թե չէ ի՞նչ է ստացվում, մենք տալիս ենք մեր ունեցած ոսկին ու դրա դիմաց ստանում ենք միայն հարկե՞ր։ Այս տեսակետից նույնիսկ 12.5 տոկոսը փոքր թիվ է, պետությունը շատ ավելի մեծ մասնաբաժնի իրավունք ունի իր ընդերքի շահագործման գործընթացում»,– ասաց Շահազիզյանը։
Մասնագետից հետաքրքրվեցինք նաև` արդյոք մտավախություն չկա՞, որ ստորագրված հուշագիրը ստվերային պայմանավորվածությունների արդյունք է` շահագործման իրավունք` 12.5 տոկոս մասնաբաժնի դիմաց։
«Ճիշտն ասած` ես դժվարանում եմ ասել։ Բայց ճանաչելով «Լիդիանի» հայաստանյան ընկերությունը ներկայացող տղաներին` չեմ կարծում, որ նման բան լինի»,– ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ Ամուլսարը ՀՀ երկրորդ հանքարդյունաբերական բիզնեսն է, որտեղ կառավարությունը բաժնետեր է։ Առաջինը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որտեղ կառավարությունը 21,8 տոկոս մասնաբաժին ունի։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ևս Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրին պետության մասնակցությանը բացասաբար չի վերաբերվում։ Ըստ նրա` վատ չէ, երբ պետությունը փորձում է մասնակցություն ունենալ ու ինչ–որ տեղ նաև վերահսկել այդ կարևոր ոլորտում տեղի ունեցող գործընթացները։ Բայց ամբողջ հարցն այն է, թե ինչ ռեսուրսներով է պատրաստվում դա անել։

«Երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում բաժնետերերի փոփոխություն տեղի ունեցավ, կառավարությունը ստանձնեց շուրջ 22 տոկոս սեփականատիրոջ իրավունքը։ Սկզբնական շրջանում ԱՆԻՖ–ն էր ղեկավարում, հետո փոխանցվեց Պետական գույքի կոմիտեին։ Հիմա հարց է առաջանում` Պետգույքի կոմիտեից ո՞վ է ղեկավարում կամ վերահսկում գործարանի գործունեությունը։ Ես վախենում եմ անգամ մտածել, որ դա պետական ծառայող է` 250 000 դրամ աշխատավարձով, որի վրա դրվել է հանքի կառավարմանը մասնակցելու հավելյալ պարտավորություն։ Այսինքն` ՀՀ կառավարությունը նույնիսկ մեխանիզմ չի ձևավորել, մասնագիտացված թիմ չի ստեղծել, որ անհրաժեշտ կարողություններով համալրի։ Դրա մասին որևէ տեղեկություն չկա»,– Sputnik Արմենիային ասաց Պարսյանը։

Բացի այդ, տնտեսագետը նաև հիշեցրեց, որ էկոնոմիկայի նախարարի հայտարարության համաձայն` կառավարությունը հանքի փայատեր լինելուց բացի, ստանձնել է նաև դրա անարգել շահագործումն ապահովելու պատասխանատվությունը։ Իսկ թե ինչ ռիսկերի ու ինչ հակազդեցության միջոցների մասին է խոսքը, չի բացահայտվում։
«Հիմա եթե վաղը նորից բնապահպանները գան, ճանապարհը փակեն, ի՞նչ է անելու կառավարությունը»,– հարցնում է տնտեսագետը։
Պարսյանի բարձրաձայնած մյուս խնդիրն էլ հանքավայրի 10 տարվա շահագործումից հետո դրա ռեկուլտիվացիան ու պահպանումն է, որի մասին ՀՀ կառավարությունն առայժմ լռում է։ Իշխանությունը լռում է նաև այն մասին, թե ծրագրի վերագործարկումից առաջ նոր բնապահպանական փորձաքննություն ու ուսումնասիրություն կատարվել է, թե ոչ, քանի որ բացված հանքը 4 տարի մնացել է բաց երկնքի տակ։ Հանքավայրում որոշակի բնական պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք իրավիճակ են փոխել, իսկ դա նշանակում է, որ նախկին փորձաքննություններն արդեն հնացած են։
Հնացել են նաև բնապահպանության վերաբերյալ նախկին չափանիշները, և հիմա դժվար թե որևէ մեկը փորձի փրկել Ամուլսարը։ Իսկ չէ՞ որ դեռ 2019-ին չէին հանդարտվում առողջարանային քաղաքի մոտ գտնվող հանքի շահագործման դեմ ակցիաները։ Երևի հիմա քչերը կհիշեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմուկյան այցն ու նախկին նախագահ Արմեն Սարգսյանի պարը էկոակտիվիստների հետ։
Ամուլսարի հանքավայրը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ոսկու հանքավայրն է: Այն հայտնաբերվել է «Լիդիան Արմենիա» (նախկինում` «Գեոթիմ») ընկերության կողմից իրականացված լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում 2011թ–ին։
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում գրանցված հանքարդյունաբերական ընկերություն է, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման թույլտվությունը:
Ի սկզբանե «Լիդիան Արմենիայի» 100% բաժնետերը կանադա-ամերիկյան «Լիդիան Կանադա Վենչուրս» ՓԲԸ-ն էր, որը պատկանում է ամերիկյան «Orion Mine Finance» և կանադական «Osisko Gold Royalties» ընկերություններին: Վերջիններս ներդրումներ են իրականացնում հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում:
Ամուլսարում միայն երկրաբանահետախուզական աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 90 մլն դոլար, իսկ շինարարության փուլում ներդրվել է 370 մլն դոլար։
Հանքավայրի շինարարությունը, ընկերության մասնագետների մոտավոր հաշվարկով, կարժենա շուրջ 200 մլն դոլար։ Շինարարության փուլում ընկերությունը նախատեսում է ստեղծել 1000 աշխատատեղ, իսկ շահագործման 11 տարիների ընթացքում` 750 մշտական 200 ժամանակավոր աշխատատեղ։
Հանքշահագործող ընկերության կայքում դեռ 2015 թվականին հրապարակված հոդվածի համաձայն` «Լիդիան Արմենիան» խոստացել է 10 տարիների ընթացքում տարեկան շուրջ 35 մլն դոլարի հարկ վճարել, լինել խոշոր հարկատուների հնգյակում, տարեկան արտահանել 286 մլն դոլարի ոսկի։
Լրահոս
0