https://arm.sputniknews.ru/20230223/hajastani-dirqorvoshumy-mianshanak-e-haravajin-kovkasum-khaghaghutjan-harcum-hh-nakhagah-55811332.html
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում. ՀՀ նախագահ
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում. ՀՀ նախագահ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով: 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T15:58+0400
2023-02-23T15:58+0400
2023-02-23T15:58+0400
լյուքսեմբուրգ
ժան ասելբորն
հայաստան
վահագն խաչատուրյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55810954_0:89:1600:990_1920x0_80_0_0_fa1f3752e63b5a82f594d31bc930f189.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությունն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը ասել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով։Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:Նշենք, որ Նշենք, որ Ասելբորնը Հայաստան է ժամանել երեկ։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
լյուքսեմբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55810954_90:0:1510:1065_1920x0_80_0_0_68cb5d02ec81d21839f7c604feafe5e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լյուքսեմբուրգ, ժան ասելբորն, հայաստան, վահագն խաչատուրյան
լյուքսեմբուրգ, ժան ասելբորն, հայաստան, վահագն խաչատուրյան
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում խաղաղության հարցում. ՀՀ նախագահ
Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Լաչինի մարդասիրական միջանցքի ապաշրջափակման հրատապ անհրաժեշտությանն ու առկա հիմնախնդիրները խաղաղ, բանակցային ուղիով լուծելու կարևորությունն են այսօր քննարկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնը։ Այս մասին հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նախագահը հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության և հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հարցում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Ժան Ասելբորնը ասել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելության առիթով։
«Ես Հայաստանում եղել էի 2018 թվականին, և այս այցի ընթացքում վարչապետի, արտաքին գործերի նախարարի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքում կարող եմ ասել, որ նկատելի են այն փոփոխությունները, որոնք կատարվել են այս տարիների ընթացքում»,– ասել է նա։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության խթանմանն ուղղված քայլերն ու ծրագրերը:
Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով:
Նշենք, որ Նշենք, որ Ասելբորնը Հայաստան է ժամանել երեկ։ Նա արդեն
հանդիպել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ։