00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները պետությունից փոխհատուցում կստանան

© Photo : official site of the FTS of RFՀաշվիչ
Հաշվիչ - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Բաժանորդագրվել
Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառուման նախնական ժամկետը մինչև օգոստոսի 1-ն է։ Դրանից հետո կառավարությունը կորոշի` շարունակել այն, թե դադարեցնել։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Գործազուրկ անձանց աշխատանքի ընդունող գործատուները պետական բյուջեից աջակցություն կստանան։ Զբաղվածության խթանման նպատակով իրականացվող միջոցառումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ գործատուները փոխհատուցման գումարն ստանալու են ծրագրի ավարտից ու աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։
Այս առումով Նիկոլ Փաշինյանը մտավախություն հայտնեց, որ փոխհատուցման ժամկետի ավարտից հետո պետության աջակցությամբ աշխատանքի ընդունված շահառուները դարձյալ գործազուրկ կմնան։
«Դուք ասում եք` «աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո 5 օրվա ընթացքում մենք այդ փողը կտանք»։ Դուք այդ մարդուն ասում եք` աշխատանքից ազատի, որ մենք քո փողը տանք։ Տրամաբանությունը ո՞րն է»,– հարցրեց Փաշինյանը։
Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը ոչ թե աշխատանքային հարաբերությունների, այլ ծրագրի ժամկետի ավարտի մասին է։
«Ուշադիր կլինեք ձևակերպումներում»,– զգուշացրեց վարչապետը։
Նշենք, որ ծրագրի շահառուների տարիքային բաժանման համար կառավարությունը հիմք է ընդունել «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան»
Ծրագրից օգտվելու պարտադիր պայմանն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալն է ու վերջին 3 ամսում որևէ վճարվող աշխատանք չունենալը։
Փոխհատուցումը նախատեսված է այն գործատուների համար, որոնք ծրագրին նախորդող 3 ամիսների ընթացքում ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող և աշխատանքային հարաբերությունների մեջ չեն եղել ծրագրով աշխատանքի ընդունվող գործազուրկի հետ։
Հայաստանում գրանցվել է գործազրկության ամենաբարձր մակարդակը ԵԱՏՄ–ում
Ծրագրի հիմնական բաղադրիչն աշխատողի աշխատավարձից գանձվող եկամտահարկի լրիվ կամ մասնակի փոխհատուցումն է գործատուին։
Ընդ որում`աջակցության չափը և տևողությունը պայմանավորված կլինի աշխատանքի ընդունվող անձի տարիքով, սեռով, երեխա ունենալու, ինչպես նաև հաշմանդամություն ունենալու հանգամանքով։
Այսպես, օրինակ, մինչև 5 տարեկան երեխա ունեցող մայրերը ծրագրից 3 ամսով ավելի երկար օգտվելու արտոնություն կստանան, քան երեխա չունեցողները, կամ 5 տարեկանից բարձր տարիքի երեխաների ծնողները։
16 - 29 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %, բայց ոչ ավելի, քան ամսական 15 000 դրամ` 3 ամիս ժամկետով։
30 - 45 տարեկան գործազուրկ անձանց դեպքում նրանց աշխատավարձից գանձվող եկամտային հարկը կփոխհատուցվի 30 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 12 000 դրամ, փոխհատուցման ժամկետը 6 ամիս է։
46 - 62 տարեկանների դեպքում եկամտային հարկը կփոխհատուցվի 50 %–ով, բայց ոչ ավելի, քան ամսական 20 000 դրամ` 9 ամիս ժամկետով։
Իսկ 63-ից բարձր տարիքի գործազուրկ անձանց դեպքում փոխհատուցումը կկազմի եկամտային հարկի 70 %–ը, բայց ոչ ավելի, քան ամսական 21 000 դրամ` 6 ամիս ժամկետով։
Միջոցառման շրջանակում հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուների համար սահմանված է եկամտային հարկի 100 % փոխհատուցում, բայց ոչ ավելի, քան ամսական 50 000 դրամ։ Փոխհատուցման ժամկետը 1 տարի է։
Իսկ այն գործատուները, որոնք նման աշխատողների համար խելամիտ հարմարեցումներ կանեն աշխատավայրում, կստանան կատարված ծախսերի միանվագ փոխհատուցում՝ առավելագույնը 500 000 դրամի չափով։
Կառավարության հաստատած նոր կարգն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կգործի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։
Գործազրկության խնդիրը լուծելու համար ռազմավարություն է մշակվում. Նարեկ Մկրտչյան
Կշարունակվի ծրագիրը դրանից հետո ևս, թե ոչ, պարզ կլինի միայն օգոստոսի 1-ից հետո, երբ պատկան կառույցները ծրագրի արդյունքների միջանկյալ գնահատում կանեն։
Ծրագրի շահառուների տարիքային բաժանման համար կառավարությունը հիմք է ընդունել «Ամերիա» և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունների կողմից իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները։
Դրանց համաձայն` ՀՀ աշխատանքային ռեսուրսներում բավականին մեծ տեսակարար կշիռ ունեն 16-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդները, միջին տարիքի (30-45 տարեկան) երեխա ունեցող գործազուրկ մայրերը, որոնք երեխայի խնամքով պայմանավորված` աշխատաշուկայում դառնում են քիչ մրցունակ։
Իսկ 63-ից բարձր տարիքի անձանց ներառման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետի հանձնարարականը` կենսաթոշակառուներին աշխատաշուկայում պահելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին։
Լրահոս
0