https://arm.sputniknews.ru/20230223/gsh-peti-glkhavvorutjamb-hamategh-shtabajin-marzumner-en-anckacvel-55791341.html
ԳՇ պետի գլխավորությամբ համատեղ շտաբային մարզումներ են անցկացվել
ԳՇ պետի գլխավորությամբ համատեղ շտաբային մարզումներ են անցկացվել
Sputnik Արմենիա
Միջոցառման շրջանակում ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ԶՈւ կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում։ 23.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-23T10:59+0400
2023-02-23T10:59+0400
2023-02-23T11:02+0400
հհ զու գլխավոր շտաբ
էդվարդ ասրյան
շտաբային մարզումներ
զինված ուժեր
բանակ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55789672_0:0:1280:721_1920x0_80_0_0_6856b50a86762e5564ef4dd4f2ad647a.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ փետրվարի 20-22-ը անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Մարզումները եղել են «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈւ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով:Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը։ Միջոցառման շրջանակում ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ԶՈւ կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։Մարտի 1-ից Հայաստանում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվենՄարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/17/55789672_115:0:1280:874_1920x0_80_0_0_5edb6b90fe3d550d00b9aa31f57a999c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ զու գլխավոր շտաբ, էդվարդ ասրյան, շտաբային մարզումներ, զինված ուժեր, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հհ զու գլխավոր շտաբ, էդվարդ ասրյան, շտաբային մարզումներ, զինված ուժեր, բանակ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ԳՇ պետի գլխավորությամբ համատեղ շտաբային մարզումներ են անցկացվել
10:59 23.02.2023 (Թարմացված է: 11:02 23.02.2023) Միջոցառման շրջանակում ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ԶՈւ կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ղեկավարությամբ փետրվարի 20-22-ը անցկացվել են համատեղ շտաբային մարզումներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության
նախարարության մամուլի ծառայությունը։
Մարզումները եղել են «ՀՀ զինված ուժերի ռազմական կառավարման մարմինների աշխատանքը ԶՈւ պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ընթացքում՝ օպերացիայի պլանավորման փուլում» թեմայով:
«Համատեղ շտաբային մարզումների շրջանակներում անցկացվել է օպերատիվ դաշտային երթ։ Նպատակն էր՝ ճշգրտել օպերատիվ ուղղությունում զորքերին առաջադրված խնդիրներն ու ընդունել որոշումներ, ինչպես նաև գործող ուժերի և միջոցների փոխհամագործակցության հիմնական հարցերը»,– ասված է հաղորդագրությունում։
Սահմանվել են կառուցվածքային ստորաբաժանումների և ապահովման զորամասերի պլանավորված և մարտական հաշվարկներով սահմանված գործողությունների հաջորդականությունը։ Միջոցառման շրջանակում ստուգվել են պաշտոնատար անձանց գործողությունները ԶՈւ կիրառման պլանի և զորքերի խնդիրների ճշգրտման ընթացքում, կատարելագործվել են հրամանատարական կազմի կարողությունները։
Մարզումների ընթացքում ուսումնասիրվել է օպերատիվ առաջադրանքը, գնահատվել է ստեղծված իրադրությունը, մշակվել է զորքերի կառավարման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևայնացումը: