00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:05
10 ր
Էներգետիկ անվտանգության փորձագետների կարծիքները Հայաստանում կառուցվելիք նոր ԱԷԿ-ի մասին
09:15
4 ր
Ուղիղ եթեր
09:36
4 ր
Ուղիղ եթեր
09:49
11 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Բենիամին Պողոսյան
Թրամփը, իրոք, կփորձի սառեցնել ուկրաինական հակամարտությունը. Բենիամին Պողոսյան
19:47
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևում ֆաշիստական պրոեկտներ են. ֆրանսիացի պատգամավոր

Ֆրանսուա Ալֆոնսի
Ֆրանսուա Ալֆոնսի - Sputnik Արմենիա, 1920, 23.02.2023
Բաժանորդագրվել
Ֆրանսուա Ալֆոնսին վստահեցնում է, որ իրենց նպատակն է այս վիճակի շարունակականությունը քաղաքականապես անհնար դարձնել Բաքվի ռեժիմի համար։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ Բաքվի ագրեսիվ գործողությունների հետևում ֆաշիստական պրոեկտներ են կանգնած, որոնց նպատակը հայկական իրականության վերացումն է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած Եվրոպական Խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին։

«ԵՄ–ն չունի գործիքներ` ապաշրջափակելու Լաչինի միջանցքը, բայց մեր նպատակն է նպաստել և ստեղծել պայմաններ, որ այս վիճակի շարունակականությունը քաղաքականապես անհնար դառնա Բաքվի ռեժիմի համար»,–նշեց ֆրանսիացի պատգամավորը։

Ֆրանսուա Ալֆոնսին վստահեցնում է, որ փաստահավաք առաքելության հիմնական նպատակն է ամբողջ աշխարհին տեղեկացնել, թե շրջափակման մեջ գտնվող մարդիկ հումանիտար ինչ ծանր վիճակում են գտնվում։
«Մենք նաև պետք է ճնշենք միջզգային կազմակերպություններին, հատկապես ՅՈւՆԵՍԿՕ–ին, որպեսզի Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում տեղի չունենան ավերածություններ»,–ասաց նա։
Ըստ ֆրանսիացի համանախագահի` միակ բանը, որ կարող է արգելակել Իլհամ Ալիևին, միջազգային հանրության կարծիքն է։
«Էկոլոգիան միայն գործիք է դարձել, որովհետև ադրբեջանցիները հենց այդ անվան տակ են փակել ճանապարհը։ Մշակույթի զտման և հայկական քաղաքակրթության վերացման փորձեր են այս ամենը։ Սրանք առաջին քայլերն են։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ պատրաստ ենք օգնել»,– հավելեց նա։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց, որ փետրվարի 22–ինամբողջ օրը պատվիրակության անդամները եղել են Գորիսում, հանդիպումներ են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ։ Նա հավելեց, որ պատվիրակության հիմնական նպատակն է փաստեր հավաքել ՀՀ–ի և Արցախի վերաբերյալ։
«Նրանք մեզ հետ են և իրենց տվյալներով պետք է օգնեն մեր գրասենյակին։ Մեր հիմանակն նպատակը հասկանալն է, թե ինչպես Արցախը շրջափակումից դուրս բերենք»,- ասաց նա։
Ադրբեջանի հնարած լեգենդը հօդս ցնդեց. իրավագետը մեկնաբանել է ՄԱԿ–ի դատարանի որոշումները
Նշենք, որ փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության կազմում են ԵԽ-ում Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահ Ֆրանսուա Ալֆոնսին և Արցախի հետ բարեկամության խմբի անդամ Աթիլա Արա-Կովաչը։ Պատվիրակությանը Հայաստանում ուղեկցում են ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Նույնաբովանդակ այցելությամբ Եվրախորհրդարանի մեկ այլ պատվիրակություն Հայաստան էր այցելել 2022թ․հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը, որի անդամները կարևոր դերակատարում ունեցան անցած ամիսների ընթացքում Եվրոպական խորհրդարանում Հայաստանին վերաբերող քննարկումների և փաստաթղթերի ընդունման գործում։
Հիշեցնենք` փետրվարի 21–ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսիին ընդունել էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ փետրվարի 22–ին` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
Լրահոս
0