https://arm.sputniknews.ru/20230222/voch-mi-mijancqajin-tramabanutjan-masin-khvosq-chi-gnum-kvopirkin-55762126.html
Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
Sputnik Արմենիա
Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ Ռուսաստանի փոխվարչապետը բազմիցս դեմ է արտահայտվել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում միջանցքային տրամաբանությանը: 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T17:52+0400
2023-02-22T17:52+0400
2023-02-22T18:01+0400
սերգեյ կոպիրկին
հայաստան
տրանսպորտային միջանցք
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55041448_0:54:1600:954_1920x0_80_0_0_7c3537d660053aa5448209867e6ef8f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։«Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում»,–ասել է Կոպիրկինը։Նա հավելել է, որ ծանոթ է իր գործընկերոջ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ավելի վաղ արած հայտարարություններին` վերջինս չի խոսել միջանցքի և միջանցքային տրամաբանության մասին։Ավելի վաղ Բոչարնիկովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հարցին, հայտարարել էր, որ ստեղծվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են տվյալ հարցով և որոնք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի ինչպես գործարար շահերի, այնպես էլ տեխնիկական հարցերի տեսանկյունից: Այս համատեքստում Բոչարնիկովը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախագիծը միանգամայն իրագործելի է անվանել։Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և խորքային շահերն ընդհանուր են․ Կոպիրկին
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/08/55041448_155:0:1575:1065_1920x0_80_0_0_0c49e2d6927ce5e8ef794628b5275a1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, հայաստան, տրանսպորտային միջանցք, ադրբեջան
սերգեյ կոպիրկին, հայաստան, տրանսպորտային միջանցք, ադրբեջան
Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
17:52 22.02.2023 (Թարմացված է: 18:01 22.02.2023) Սերգեյ Կոպիրկինը հիշեցրել է, որ Ռուսաստանի փոխվարչապետը բազմիցս դեմ է արտահայտվել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում միջանցքային տրամաբանությանը:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ռուսական դիրքորոշումը չի հանգում արտատարածքային միջանցքների տրամաբանությանը։ 24News-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Կոպիրկինը հիշեցրել է, որ Մոսկվայի տեսակետն այս կապակցությամբ բազմիցս և շատ հստակ արտահայտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման հանձնաժողովի ռուս համանախագահ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում»,–ասել է Կոպիրկինը։
Նա հավելել է, որ ծանոթ է իր գործընկերոջ՝ Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի ավելի վաղ արած հայտարարություններին` վերջինս չի խոսել միջանցքի և միջանցքային տրամաբանության մասին։
«Այն, ինչի մասին նա (խմբ` Բաքվում ՌԴ դեսպանը) խոսել է, արձանագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հանդիպման ժամանակ։ Խոսքը տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների բացման մասին է։ Բայց դա այն փիլիսոփայությունն է, տրամաբանությունն ու ձևակերպումը, որն ընդունվում է բոլոր կողմերի կողմից»,–հավելել է դիվանագետը։
Ավելի վաղ Բոչարնիկովն ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, պատասխանելով տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հարցին, հայտարարել էր, որ ստեղծվել են փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են տվյալ հարցով և որոնք արդեն հասել են ըմբռնման բարձր աստիճանի ինչպես գործարար շահերի, այնպես էլ տեխնիկական հարցերի տեսանկյունից: Այս համատեքստում Բոչարնիկովը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման նախագիծը միանգամայն իրագործելի է անվանել։