00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Խաչատուրյանը խոստացել է աջակցել սիրիահայերի խնդիրների լուծմանը

© Photo : official site of the President of RAՎահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ–ում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը շեշտել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում փորձում է մեղմել սիրիահայերի ցավը։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի ներկայացուցիչներին` նրանց հետ քննարկելով Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և առաջացած դժվարությունների հաղթահարման ուղիները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, դեսպանության սիրիահայ համայնքի հանձնաժողովի ատենապետ, բժիշկ Ջորջ Բարսեղյանը, հանձնաժողովի այլ անդամներ, դեսպանատան աշխատակիցներ, գործարարներ:
«Դժբախտության ժամանակ պարտավոր ենք միմյանց օգնել: Մենք ամենօրյա շփումների մեջ ենք Սիրիայի մեր գործընկերների հետ և մեր ունեցած հնարավորությունների սահմաններում փորձում ենք մեղմել ձեր ցավը: Ուզում եմ մեկ անգամ ևս ցավակցել Սիրիայի ժողովրդին: Ամենակարևորն այն է, որ ձեր մեջ ուժը չպակասի, հույսը չկորչի»,-ասել է նախագահը:
Նորա Արիսյանը նշել է` Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ Սիրիայի լավագույն բարեկամներից մեկն է և կանգնել է Սիրիայի կողքին: Նրա խոսքով՝ նույնիսկ Հայաստանի սովորական քաղաքացիները դիմել են իրենց՝ Սիրիային օգնության ձեռք մեկնելու ցանկությամբ:
ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ Սիրիան մոտ ապագայում կկարողանա դժվարությունները հաղթահարել և ոտքի կանգնել, շեշտել իր պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու սիրիահայ համայնքի խնդիրների հաղթահարմանը:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։
Լրահոս
0