00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
13 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի միջնորդությունը հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում չի դադարել. Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կարգավորման բանալին նախևառաջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք արձանագրվել են մի քանի հայտարարություններում։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Պետք չէ հետևություններ անել, թե Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում դադարել է։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News պարբերականին տված հարցազրույցում` պատասխանելով արևմտյան առաջնորդների միջնորդությամբ բանակցությունների, այդ թվում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման մասին հարցին։
Նա հիշեցրել է, որ վերջերս Երևան էր ժամանել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի` Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։ Դեսպանը նշել է, որ բավականին առարկայական երկխոսություն է կայացել տարածաշրջանային հարցերի ողջ համալիրի շուրջ։
Նրա խոսքով` շարունակվում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման կազմակերպման աշխատանքները։ Նա հիշեցրել է, որ հայկական կողմը չի ասել, թե հանդիպումը չեղյալ է հայտարարվել, այլ այն հետաձգվել է ներկա իրավիճակի պատճառով։
«Հասկանալի է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ինքնիշխան երկրներ են, նրանք իրենք են ընտրում երկխոսության իրենց ուղիները։ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ կարգավորման բանալին առաջին հերթին այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք արձանագրվել են մի քանի հայտարարություններում, որոնցից ամենավերջինն արվել է 2022 թվականի հոկտեմբերին Սոչիում և որի տակ դրված են երեք առաջնորդների ստորագրությունները»,-հավելել է Կոպիրկինը։
Այս տրամաբանությամբ էլ շարունակվում է աշխատանքը, Ռուսաստանը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումը բոլոր կողմերին։
«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը և կարծում ենք, որ այս ուղին ամենապրակտիկն ու հեռանկարայինն է, որ այն առավելագույնս թույլ է տալիս հաշվի առնել բոլոր կողմերի համար զգայուն հարցերն ու շահերը»,- ասել է ռուս դիվանագետը:
Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
Պատասխանելով 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի հայտի համաձայն ՀԱՊԿ-ի ներգրավվածության մասին հարցին` դեսպանը կրկնել է, որ Հայաստան են ժամանել Միացյալ շտաբի պետն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որոնք եղել են նաև սահմանամերձ վայրերում։ Կա Հայաստան մոնիթորինգային առաքելություն ուղարկելու, Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու որոշման նախագիծ։ «Կա ՀԱՊԿ-ի դերը որպես ուժի, որը պատրաստ է լինել տեղում և ցուցադրել իր դրոշը։ Եթե դա աջակցություն չի համարվում, ապա ի՞նչ է դա»,-ավելացրել է դեսպանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում չի հաջողվել ստորագրել երկու փաստաթուղթ` հռչակագիրը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին հայտարարությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարվում է ստորագրել, քանի որ կազմակերպությունը հրաժարվել է քաղաքական գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային: Ընդ որում, ՀԱՊԿ-ում և ՌԴ ԱԳՆ-ում կրկին հայտարարել են, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն ծավալելու Ռուսաստանի առաջարկը դեռևս արդիական է, եթե Հայաստանն առաջվա պես շահագրգռված է, ապա առաքելությունը կարող է ծավալվել մեկ-երկու օրվա ընթացքում:
Կոպիրկինն ասել է` ինչ նպատակ է հետապնդում Մակրոնի հայտարարությունը Կովկասում ՌԴ դերի մասին
Լրահոս
0