Ռուս գենետիկներն աշխատում են հիպոալերգենային կաթի ստեղծման վրա
© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցՌուս գենետիկներն աշխատում են հիպոալերգենային կաթի ստեղծման վրա
Ռուս գենետիկներն աշխատում են հիպոալերգենային կաթի ստեղծման վրա
© Sputnik / Виталий Белоусов
/ Բաժանորդագրվել
RT-ի հոդվածը նվիրված է վերջին 20 տարվա ընթացքում կլոնավորման պատմությանը և ներկայացնում է այս ոլորտում ռուս գիտնականների նվաճումները:
20 տարի առաջ Շոտլանդիայում սատկեց Դոլլի գառնուկը՝ կաթնասունի առաջին և ամենահայտնի կլոնը: Իսկ գրեթե երեք տարի առաջ 2020-ի մայիսին, Ռուսաստանում հայտնվեց Դոլլիի ռուսական «գործընկերը»` Ցվետոչեկ անունով կլոնավորված կովը, որը վերջերս առողջ սերունդ է տվել։ Ուսումնասիրություններն իրականացնում է Լ.Կ.Էռնստի անվան անասնաբուծության դաշնային հետազոտական կենտրոնի փորձարարական սաղմնաբանության լաբորատորիան: Լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գալինա Սինգինան RT-ին պատմել է աշխարհում կլոնավորման պատմության, գենետիկական խմբագրման, ինչպես նաև այն մասին, թե ինչու գիտնականները դեռ չեն կարող վերակենդանացնել մամոնտներին կամ դինոզավրերին:
Ռուսաստանի անասնաբուծության դաշնային հետազոտական կենտրոնում կլոնավորման փորձերը սկսվել են 2006 թվականին։ Սա հետխորհրդային տարածքում միակ գիտական հաստատությունն է, որը նման փորձեր է իրականացնում։ Ռուս գիտնականները կլոնավորման համար առավել հաճախ օգտագործում են սոմատիկ բջիջները (պտղային ֆիբրոբլաստները), որոնք ի սկզբանե փոփոխվում են ինչ-որ գենի նոկաուտի ուղղությամբ` օգտագործելով CRISPR/Cas համակարգը:
Մասնավորապես, իրականացվում է ուսումնասիրություն, որի շրջանակներում խմբագրվում է կովերի բետա-լակտոգլոբուլինի գենը ցածր ալերգենիկ հատկություններով կաթ ստանալու և կենդանու մկանային զանգվածն ավելացնելու համար: Սինգինայի խոսքով` հիմնական աշխատանքն ընթանում է երեք ուղղություններով. արտադրողականության բարձրացում, արտադրանքի տեխնոլոգիական պարամետրերի բարելավում և հիվանդությունների նկատմամբ կայունություն:
«Անասնաբուծության մեջ գլխավորը տնտեսական-օգտակար հատկանիշն է։ Այսպես, ցածր ալերգենիկ հատկություններով կաթը «կգայթակղի» սպառման շուկայի որոշ հատվածի, օրինակ` այս դեպքում դա մանկական սնունդն է: Զանգվածի աճի համար ժամանակին օգտագործել են զանազան աճի հորմոններ, սակայն այդ նպատակով գենոմային խմբագրումն ավելի անվտանգ է»,-նշում է նա։
2020 թվականի ապրիլին Էռնստի անվան կենտրոնը ստացել է խոշոր եղջերավոր անասունի առաջին կլոնը։ «Ցվետոչեկ» (Ծաղիկ) անունը կովը ստացել է այն բջջային գծի անունով, որը ծառայել է որպես սոմատիկ բջիջների միջուկների դոնոր:
«Ցվետոչեկ կովի ծնունդն ուրախալի իրադարձություն էր»–, ասում է RT-ի զրուցակիցը։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ դա բավարար չէր: Պետք էր հասկանալ, թե որքանով է կլոնավորված կենդանին լիարժեք վերարտադրողականության տեսանկյունից։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին ծնվեց հորթուկը, որին անվանեցին Դեկաբրիստկա։
«Ցվետոչեկ կովի ծնունդն ուրախալի իրադարձություն էր»–, ասում է RT-ի զրուցակիցը։ Այնուամենայնիվ, նա խոստովանում է, որ դա բավարար չէր: Պետք էր հասկանալ, թե որքանով է կլոնավորված կենդանին լիարժեք վերարտադրողականության տեսանկյունից։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին ծնվեց հորթուկը, որին անվանեցին Դեկաբրիստկա։
«Այս փորձարկումը կենդանի սերունդ ստանալու ամփոփիչ փուլը դարձավ, որը հաստատում է, որ մենք կլոնավորման տեխնոլոգիաներ ունենք։ Մեր աշխատանքի շղթան ձևավորվել է և այն գործում է սկսած սաղմի ստացման պահից և այն ռեցիպիենտ-կենդանուն փոխպատվաստելուց մինչև հետծննդյան զարգացում, ծննդաբերություն, կլոնի ծնունդ, ինչպես նաև դրա աճ, մեծացում և վերարտադրման կարողություն»,-ընդգծել է Սինգինան:
Նա ասում է, որ հիմա, երբ աշխատանքն ավարտված է, նոր նպատակներ ես դնում։ Այդ իսկ պատճառով, չնայած լոքդաունին, ռուս գիտնականները շատ արագ ստացան մեկ այլ տեսակի կենդանու կլոն` ոչխարի և արխարի հիբրիդ։
Կլոնավորումը գործիք է, որն ամեն տեղ չէ, որ կարելի է օգտագործել։ Գիտնականները փորձում են մամոնտ կլոնավորել, բայց չի ստացվում, քանի որ կենդանի հյուսվածք չկա. այս պահի դրությամբ կլոնավորումը միայն կենդանի սոմատիկ բջիջների օգտագործում է ենթադրում: Եղունգներն ու մազերը կլոնավորման համար ամենահարմար նյութը չեն: Ընդհանուր առմամբ, փորձը ցույց է տրվել, որ այդ նպատակով կարող են օգտագործվել գրեթե բոլոր տեսակի հյուսվածքները։ Հարցն այն է, թե արդյոք յուրաքանչյուր առանձին դեպքում կենդանի սերունդ կծնվի և արդյոք այն կարող է վերարտադրվել։