https://arm.sputniknews.ru/20230222/quvejtum-hajkakan-hamajnqy-bardzr-hambav-uni-khachaturjann-yndunel-e-quvejti-despanin-55766576.html
Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի. Խաչատուրյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի. Խաչատուրյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող... 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T18:14+0400
2023-02-22T18:14+0400
2023-02-22T18:18+0400
քուվեյթ
դեսպան
հայաստան
վահագն խաչատուրյան
նախագահ
նաուաֆ աբդուլազիզ աբդուլլահ ալ էնեզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55764485_0:152:2000:1277_1920x0_80_0_0_dac4537bce3329d5bb50945d0f9c79dd.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի.հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հանդիպման սկզբում ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։Աբդուլլահ Ալ Էնեզին իր հերթին նշել է, որ հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում:«Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է դեսպանը:Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին։ Նա նշել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ:ՀՀ կառավարությունը Քուվեյթի քաղաքացիներին առաջարկում է Հայաստան գալ առանց վիզայիՆախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք կողքի ապրել են արաբների և մահմեդական այլ ժողովուրդների հետ:Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55764485_0:0:1775:1331_1920x0_80_0_0_7eb938ce8a8a55d5214728353f274f32.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քուվեյթ, դեսպան, հայաստան, վահագն խաչատուրյան, նախագահ, նաուաֆ աբդուլազիզ աբդուլլահ ալ էնեզ
քուվեյթ, դեսպան, հայաստան, վահագն խաչատուրյան, նախագահ, նաուաֆ աբդուլազիզ աբդուլլահ ալ էնեզ
Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի. Խաչատուրյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
18:14 22.02.2023 (Թարմացված է: 18:18 22.02.2023) Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Քուվեյթում հայկական համայնքը բարձր համբավ ունի.հայերն աշխատավոր, հարգանք և վստահություն վայելող մարդիկ են: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ Ալ Էնեզին: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հանդիպման սկզբում ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Անկախության և Ազատագրման տոների առթիվ։
«Մենք բարեկամ ժողովուրդներ ենք և առանձնահատուկ հարաբերություններ ունենք, ինչը պայմանավորված է նաև ձեր երկրում հայկական համայնքի ներկայությամբ, որի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունենք: Պատրաստ ենք մեր բարեկամությունը շարունակել և ամրապնդել, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծել»,–ասել է ՀՀ նախագահը։
Աբդուլլահ Ալ Էնեզին իր հերթին նշել է, որ հայկական համայնքը բարձր համբավ ունի և այն քիչ համայնքներից է, որ փոքր խնդիրներ ունի Քուվեյթում:
«Մենք պատրաստ ենք ջանքեր ներդնել տարբեր ոլորտներում մեր երկրների հարաբերությունները զարգացնելու համար»,- ասել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցին կրոնական երանգ հաղորդելու փորձերին։ Նա նշել է, որ ԼՂ հիմնահարցը զուրկ է միջկրոնական անհանդուրժողականության տարրերից և տեղավորվում է սեփական հողում ազատ ապրելու և արարելու մարդկային հիմնարար իրավունքի տրամաբանության մեջ:
Նախագահը հիշեցրել է նաև, որ հայերը դարեր շարունակ կողք կողքի ապրել են արաբների և մահմեդական այլ ժողովուրդների հետ:
Երկուստեք ընդգծվել է խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև ներդրումներին և տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանմանը վերաբերող հարցերի: Կարևորվել է համագործակցության առավել խորացումը մշակույթի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: