https://arm.sputniknews.ru/20230222/pashinjany-taratsashrjanum-zargacumnern-u-khndirnery-qnnarkel-e-amn-nvor-despani-het-55764343.html
Փաշինյանը տարածաշրջանում զարգացումներն ու խնդիրները քննարկել է ԱՄՆ նոր դեսպանի հետ
Փաշինյանը տարածաշրջանում զարգացումներն ու խնդիրները քննարկել է ԱՄՆ նոր դեսպանի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար: 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T17:58+0400
2023-02-22T17:58+0400
2023-02-22T19:02+0400
դեսպան
քրիստինա քվին
ամն
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55763220_0:0:1670:940_1920x0_80_0_0_2446ea541d17c0f79453d704dda4bfb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրները քննարկել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Զրույցի ընթացքում Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:Քրիստինա Քվինն իր հերթին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է Քրիստինա Քվինը։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55763220_121:0:1605:1113_1920x0_80_0_0_3cbd581b71582ef07404f658f73cad77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեսպան, քրիստինա քվին, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
դեսպան, քրիստինա քվին, ամն, հայաստան, նիկոլ փաշինյան
Փաշինյանը տարածաշրջանում զարգացումներն ու խնդիրները քննարկել է ԱՄՆ նոր դեսպանի հետ
17:58 22.02.2023 (Թարմացված է: 19:02 22.02.2023) ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրները քննարկել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-թուրքական գործընթացին և այլ հարցերի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Փաշինյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումներին և հավելել, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:
Քրիստինա Քվինն իր հերթին նշել է, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հայ-ամերիկյան փոխգործակցության օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար:
Այս համատեքստում, դեսպանը կարևորել է ՀՀ կառավարության հետ սերտ համագործակցությունը:
Միաժամանակ, նա հայտնել է ԱՄՆ վարչակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել ՀՀ-ում բարեփոխումների իրականացմանը:
Հիշեցնենք` 2019 թվականից ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին էր, 2023 թվականից նրան այդ պաշտոնում փոխարինելու է
Քրիստինա Քվինը։