https://arm.sputniknews.ru/20230222/mijazgajin-datarany-miadzajn-merzhel-e-adrbejani-nerkajacrats-mijankjal-mijvocneri-pahanjy-55774117.html
Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը
Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը
Sputnik Արմենիա
Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T19:54+0400
2023-02-22T19:54+0400
2023-02-22T20:23+0400
հաագայի դատարան
ադրբեջան
հայաստան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/1327/45/13274523_0:630:1401:1418_1920x0_80_0_0_a17b48da7d4fef85f1bda3704be6e0f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժել է 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։Ադրբեջանի մեղադրանքները վերաբերել են ականապատմանը, որն իբր հայկական կողմն իրականացնում է Ղարաբաղում՝ ազգությամբ ադրբեջանցի անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով։Ավելի վաղ միջազգային դատարանը ներկայացրեց Հայաստանի հայցի պատասխանը, որով Ադրբեջանին պարտավորեցրեց, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պ իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։Այս որոշումն ընդունվեց դատավորների կոլեգիայի կողմից 13 կողմ, 2 դեմ ձայներով։Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այժմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում է և մասնակցում է քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1327/45/13274523_0:499:1401:1550_1920x0_80_0_0_5e68547c5f232c6416b591dc698b9f18.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք
հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք
Միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը
19:54 22.02.2023 (Թարմացված է: 20:23 22.02.2023) Ադրբեջանը պահանջել էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանից պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժել է 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Ադրբեջանի մեղադրանքները վերաբերել են ականապատմանը, որն իբր հայկական կողմն իրականացնում է Ղարաբաղում՝ ազգությամբ ադրբեջանցի անձանց իրենց տները վերադառնալուն խանգարելու նպատակով։
Դատարանի որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել այն մասին, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցի անձանց` մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:
Ավելի վաղ միջազգային դատարանը
ներկայացրեց Հայաստանի հայցի պատասխանը, որով Ադրբեջանին պարտավորեցրեց, նախքան այս գործով վերջնական որոշում կայացնելը, պ իր ստանձնած պարտականություններով ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Այս որոշումն ընդունվեց դատավորների կոլեգիայի կողմից 13 կողմ, 2 դեմ ձայներով։
Նշենք, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այժմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային
դատարանում է և մասնակցում է քննվող ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշման հրապարակմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջել էր կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները՝
• Ադրբեջանը պետք է դադարեցնի ենթադրյալ «բողոքի ակցիաների» կազմակերպումը և աջակցությունը, որոնք արգելափակում են անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով:
• Ադրբեջանը պետք է անհապաղ ամբողջությամբ վերականգնի և ձեռնպահ մնա Լեռնային Ղարաբաղին բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների մատակարարումը խափանելուց կամ խոչընդոտելուց։