https://arm.sputniknews.ru/20230222/mez-karvogh-eq-vstahel-dzer-taratsqum-hushardzan-verakangnelu-harcy-sanjulianvon-kgmsnum-55734184.html
Մեզ կարող եք վստահել ձեր տարածքում հուշարձան վերականգնելու հարցը. Սանջուլիանոն` ԿԳՄՍՆ–ում
Մեզ կարող եք վստահել ձեր տարածքում հուշարձան վերականգնելու հարցը. Սանջուլիանոն` ԿԳՄՍՆ–ում
Sputnik Արմենիա
Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T14:30+0400
2023-02-22T14:30+0400
2023-11-09T21:00+0400
իտալիա
նախարար
յունեսկօ
ժաննա անդրեասյան
ջենարո սանջուլիանո
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55733483_0:0:1601:901_1920x0_80_0_0_20064912cf9122c14f338f49c4c990ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իտալիան կարող է Հայաստանին աջակցել մշակութային արժեքների պահպանության դպրոց ստեղծելու ու հնագիտության բնագավառում նախագծեր մշակելու հարցում։ Այսօր այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է իտալական փորձի հիման վրա:Որոշում է կայացվել, որ այս համատեքստում Իտալիայի պատվիրակությունն այցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով»։Նշենք, որ Իտալիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում հաջորդ տարի կայանալիք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:Հիշեցնենք, որ փետրվարի 21–ն Ջենարո Սանջուլիանոն հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55733483_0:0:1423:1067_1920x0_80_0_0_ed5dc1a683e3be6d84e003f28a90c6fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իտալիա, նախարար, յունեսկօ, ժաննա անդրեասյան, ջենարո սանջուլիանո
իտալիա, նախարար, յունեսկօ, ժաննա անդրեասյան, ջենարո սանջուլիանո
Մեզ կարող եք վստահել ձեր տարածքում հուշարձան վերականգնելու հարցը. Սանջուլիանոն` ԿԳՄՍՆ–ում
14:30 22.02.2023 (Թարմացված է: 21:00 09.11.2023) Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է:
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Իտալիան կարող է Հայաստանին աջակցել մշակութային արժեքների պահպանության դպրոց ստեղծելու ու հնագիտության բնագավառում նախագծեր մշակելու հարցում։ Այսօր այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:
ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է իտալական փորձի հիման վրա:
«Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»,– ասել է իտալացի նախարարը։
Որոշում է կայացվել, որ այս համատեքստում Իտալիայի պատվիրակությունն այցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:
Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով»։
«Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։
Նշենք, որ Իտալիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակում հաջորդ տարի կայանալիք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։
Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ: