00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լիդիան Արմենիայի» համար Ամուլսարը շահագործելու առումով օրենսդրական արգելք չկա. Քերոբյան

© Photo : Lydian Armenia official siteԱմուլսար
Ամուլսար - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Ամուլսար
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը վստահ է` Ամուլսարի վերաբերյալ ստորագրված եռակողմ փոխըմբռնման հուշագրի կարևորագույն շարժառիթներից մեկը երկրի անվտանգությունն ուժեղացնելն է։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերության համար Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու առումով օրենսդրական որևէ արգելք չկա։ Այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Էկոնոմիկայի նախարարն այսօր հայտարարեց, որ ՀՀ իշխանությունն ընկերության հետ 250 մլն դոլարի փաստաթղթերի փաթեթ կստորագրի, ինչը թույլ կտա սկսել հանքի շահագործումը: Ավելի ուշ Sputnik Արմենիային հայտնի դարձավ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրի արդյունքում Հայաստանի կառավարությունը անհատույց կստանա «Lydian Armenia»-ի կանոնադրական կապիտալի 12,5 տոկոսը։ Քիչ առաջ ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին։
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, ապա էկոնոմիկայի նախարարը նշեց, որ «Լիդիան Արմենիան» ունի բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, որոնք տրվել են վերջին 8 ամսում։
Հարցին` արդյոք մտավախություն չկա, որ Ամուլսարը մի օր կարժանանա Սոթքի հանքի «ճակատագրին», քանի որ 2022 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված սեպտեմբերյան ագրեսիայից հետո Ջերմուկ քաղաքը դարձավ սահմանային, Քերոբյանը նշեց` այսօրվա այս փաթեթի ստորագրման կարևորագույն շարժառիթներից մեկն անվտանգությունն ուժեղացնելն է։
«Մենք հիմա բավականին դժվարին ժամանակահատվածում ենք ապրում, ու մարտահրավերներն ամենուր են։ Հենց այդ տեսանկյունից խնդրին մոտենալով` կարծում ենք, որ մարտահրավերներին դիմագրավելու լավագույն ձևը տնտեսապես հզոր լինելն է։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի իրենց ներդրումներն ապահով լինեն։ Համագործակցության շրջանակում մենք ապահովագրական որոշ մեխանիզմներ ներդրել ենք»,– ասաց էկոնոմիկայի նախարարը։
Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:
Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:
Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում:
Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:
Լրահոս
0