00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոպիրկինն ասել է` ինչ նպատակ է հետապնդում Մակրոնի հայտարարությունը Կովկասում ՌԴ դերի մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 22.02.2023
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանում ՌԴ դեսպանը խոսել է Ֆրանսիայի նախագահի հայտարարության և Հարավային Կովկասում ՌԴ դերի մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News-ին տված հարցազրույցում կոնյուկտուրային է անվանել Ֆրանսիայի նախագահի արտահայտությունները Հարավային Կովկասում «Ռուսաստանի ապակառուցողական դերի» և նրա «նեոգաղութատիրական քաղաքականության» մասին:
Ավելի վաղ Էմանուել Մակրոնը Մյունխենի անվտանգության համաժողովում Ռուսաստանին մեղադրել էր նեոգաղութատիրության մեջ՝ ասելով, որ Մոսկվան չի կարող նպաստել Կովկասում մարտահրավերների հաղթահարմանը: Մակրոնի խոսքով՝ ինքը դա ասում է իր ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին Ֆրանսիան շարունակելու է աջակցել ու նրա հետ միասին գործել։
Կոպիրկինի խոսքով` զարմանալի է, որ դա ասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի նախագահը, որը զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Ձևաչափի շրջանակներում համանախագահների միջև բավականին ակտիվ և կառուցողական փոխգործակցություն էր ընթանում ընդհուպ մինչև 2022 թվականը, երբ ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվեցին աշխատել Ռուսաստանի հետ խնդրի կարգավորման ուղղությամբ։
«Ֆրանսիայի ղեկավարությունը պետք է լավ հասկանա կարգավորման ողջ գործընթացի նպատակներն ու մեխանիզմը, ինչպես նաև այն, թե ինչպես է Ռուսաստանն աշխատում այդ ոլորտում։ Այդ հայտարարություններն ինձ համար որոշակի կոնյուկտուրային բնույթ ունեն։ Դրանք կապված են ոչ թե այն ամենի հետ, ինչ անում է Ռուսաստանը, այլ այն դիմակայության հետ, որը Ռուսաստանին պարտադրված է Արևմուտքի կողմից»,–նշել է Կոպիրկինը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նեոգաղութատիրական նկրտումներին, ապա, ըստ Կոպիրկինի, կրկին տարօրինակ է դա լսել մի երկրի առաջնորդից, որը շատ հայտնի է իր գաղութային անցյալով և այժմ պատկանում է այն ճամբարին, որն բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականություն է վարում կամ համենայնդեպս ակտիվորեն փորձում է դա անել։
Նա հիշեցրել է, որ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում մնում է կայունության պահպանման և ավելի մեծ էսկալացիա թույլ չտալու առանցքային գործոնը:
Կոպիրկինին մտահոգում է այն, որ Արևմուտքը փորձում է Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել աշխարհաքաղաքական առճակատման դաշտի, ինչը նախկինում ընդհանրապես չի եղել։ Մակրոնի մյունխենյան հայտարարությունն այս իմաստով կարծես Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մարտ կազմակերպելու փորձ է։
Ոչ մի միջանցքային տրամաբանության մասին խոսք չի գնում. Կոպիրկին
Լրահոս
0