00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խավիարը մերն է, իսկ ադամա՞նդը. ինչպես է աճել Հայաստանից ՌԴ արտահանումը 2022-ին

Բաժանորդագրվել
Հայաստանից սարքավորումների վերաարտահանումը զգալիորեն աճել է, ինչը մոտ 600 մլն դոլար է ավելացրել արտահանմանը։ Այնուամենայնիվ շարունակվում է Ռուսաստան արտահանվել նաև տեղական ապրանքը` տեխնոլոգիական և ոչ միայն:
Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2022 թվականին աճել է գրեթե երեք անգամ` 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։ Որ այդ աճի մեջ զգալի մասնաբաժին ունի վերաարտահանումը, շատ անգամ է ասվել, այդ թվում` կառավարության մակարդակով. էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ապրանքներ է վերաարտահանում Ռուսաստան, բայց ոչ պատժամիջոցային ապրանքներ. կառավարությունը հետևում է դրան, որպեսզի երկրորդական պատժամիջոցների տակ չընկնի։
Վերաարտահանման աճող ծավալների մասին է վկայում նաև այն, որ 2022 թվականի երկրորդ կեսին Հայաստանից արտահանումը խիստ արագացել է. եթե առաջին կիսամյակում այն կազմել է մոտ 546 մլն դոլար, ապա երկրորդում` գրեթե երեք անգամ շատ (1 860 մլն դոլար)։ Այդուհանդերձ, վերաարտահանումը աճի միակ պատճառը չէ։
Սարքավորումներ
Հայաստանից մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումը 2022-ին աճել է ավելի քան 10 անգամ` մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։ Կարելի է ենթադրել, որ այդ աճի զգալի մասն ուղարկվել է Ռուսաստան և հավանաբար փոքր մասը` Բելառուս։ Արտահանման տարեկան տվյալները «երկիր-ապրանք» կտրվածքով, դեռ չեն հրապարակվել, բայց 2022 թվականի առաջին կիսամյակում սարքավորումների արտահանումը Ռուսաստան աճել է 4 անգամ (11,5 մլն դոլարից հասնելով գրեթե 47 մլն դոլարի), իսկ դեպի Բելառուս արտահանումը շուրջ 190 հազար դոլարից հասել է 2,9 մլն դոլարի։
Այնուամենայնիվ, սրա վերաբերյալ պետք է երկու վերապահում անել (թեև նման մասշտաբների պարագայում դրանք այնքան էլ էական չեն)։ Նախ` բուն հայկական սարքավորումներն ու դետալները Ռուսաստան են արտահանվել (թեկուզև համեմատաբար քիչ) պատժամիջոցներից դեռ շատ առաջ։ Օրինակ` 2021 թվականին 2020-ի համեմատ արտահանումն աճել է մոտ 30%-ով` հասնելով 30,6 մլն դոլարի։ Տեղական ինժեներական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների խոսքով` արտահանման այդ ծավալներն ընդհանուր առմամբ պահպանվում են։
Երկրորդ` Ռուսաստանը հայկական տեխնիկայի արտահանման համար խոշոր շուկա է, բայց ոչ միակը։ 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է նաև մի շարք այլ երկրների ուղղությամբ արտահանումը։ Անսպասելի է, բայց այստեղ աչքի է ընկնում ԱՄՆ-ն. արտահանումը այդ երկիր աճել է` մոտ 500 հազար դոլարից հասնելով գրեթե 7,7 միլիոն դոլարի:
Ադամանդներ
Հայաստանից ադամանդների ընդհանուր արտահանումն աճել է մոտ 4 անգամ` հասնելով մոտ 418 մլն դոլարի: Այստեղ վերաարտահանումը հակառակ ուղղությամբ է ընթանում (վերավաճառվում են Ռուսաստանից ստացվող պատրաստի քարերը), հիմնականում դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ: Բայց ավանդաբար զարգացած է նաև տեղական արտադրությունը (տարեկան 100-120 մլն դոլար ծավալով)։
Հագուստ
Հայաստանից հագուստի և կոշիկի արտահանումը նախորդ տարվա արդյունքներով աճել է մոտ 10 տոկոսով (հասնելով 210 մլն դոլարի): Ընդ որում` փոքր-ինչ աճել է նաև վաճառքի միջին արժեքը մեկ միավորի հաշվով։ Հիմնականում արտահանումը բաժանվում է երկու մասի. մեկը եվրոպական ապրանքանիշների (իտալական և գերմանական) պատվերներով կարն է, մյուսը` դեպի Ռուսաստան վաճառքները (նույնպես պատվերներով, բայց մասամբ նաև սեփական ապրանքանիշների ներքո):
Տեքստիլ ոլորտի փորձագետ, «Տոսպ» կարի ֆաբրիկայի նախկին տնօրեն Սուրեն Բեկիրսկին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ դեպի Ռուսաստան արտահանումը դեռ շարունակվում է, սակայն բարդացել է մի շարք գործոնների պատճառներով: Ռուսաստանում ստեղծված տնտեսական պայմաններում սպառողներն ավելի շատ են ուշադրություն դարձնում գնին, քան նախկինում։
Իսկ հայկական ընկերությունների համար ռուսական շուկայի գների մեջ տեղավորվելը դժվար է նաև այն պատճառով, որ դրամը թանկացել է դոլարի նկատմամբ։ Իհարկե, Ռուսաստանում վաճառքները ռուբլով են արվում, բայց հայկական ֆաբրիկաները հումքը (գործվածքներ, օժանդակ նյութեր և այլն) գրեթե ամբողջությամբ գնում են դոլարով։
Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամ
Ռուսաստանում աճել են պաշտպանական գնումները (և կարի պատվերները), բայց կողմնակի, կապեր չունեցող ընկերությունների համար դժվար է նման պատվերներ ստանալը։
Մյուս խնդիրը, ըստ նրա, վերաբերում է Հայաստանի ներսում բիզնեսի պայմաններին։ Շինարարության ոլորտի համար պետության հայտարարած արտոնությունների պատճառով Երևանում վտանգ կա, որ կարի ֆաբրիկաների սեփականատերերը (հատկապես խորհրդային ժամանակներից մնացած ֆաբրիկաների, որոնք մեծ տարածքներ ունեն) կորոշեն դրանց տեղում բարձրահարկ շենքեր կառուցել։ Բեկիրսկու խոսքով` նման մտադրություններ (թեկուզ ոչ բոլորի, բայց ոլորտի որոշ գործարարների դեպքում) արդեն կան։ «Լավագույն դեպքում այդպիսի արտադրությունները ցանկանում են տեղափոխել մարզեր, սակայն այնտեղ անհնար է անմիջապես զրոյից վերսկսել արտադրությունը և աշխատողներ գտնել»,– ասաց նա։
Ալկոհոլ
Հայաստանից Ռուսաստան գինու, կոնյակի և այլ ալկոհոլի արտահանումը 2022թ.-ի առաջին կիսամյակում աճել է` 87 միլիոնից հասնելով 97 միլիոն դոլարի, իսկ տարեկան ընդհանուր արտահանումը (բոլոր երկրներ)` մոտ 221 միլիոնից հասնելով 266 միլիոն դոլարի։ Ամենայն հավանականությամբ, արտահանման աշխարհագրությունն էապես չի փոխվել. 2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպես և նախորդ տարիներին, Ռուսաստանին բաժին է ընկել կոնյակի արտահանման շուրջ 80%-ը և գինու արտահանման մոտ 70%-ը:
«Ընդ որում` արտահանման լիտրաժն աճել է, բայց դրա միջին արժեքը (մեկ շիշի հաշվարկով)` նվազել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Նա հավելեց, որ հիմա ստիպված են ոչ թանկ ապրանքներ ուղարկել ռուսական շուկա` այնտեղ գնողունակության որոշակի կրճատման պատճառով։
Հայաստանում պատրաստի սննդամթերքի արտադրությունը (այսինքն` չհաշված թարմ մրգերն ու բանջարեղենը) աճել է 7%-ով, սակայն արտահանումն աճել է գրեթե 70%-ով` հասնելով մոտ 130 մլն դոլարի: Մասնավորապես` պտուղ-բանջարեղենային պահածոների և հյութերի արտահանումն աճել է գրեթե երկու անգամ` 43 միլիոնից հասնելով 84 մլն դոլարի: Արտահանման հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Ռուսաստանը:
Հայտնի ռուս մարկետոլոգ, «Retail4you» ընկերության հիմնադիր և տնօրեն Սերգեյ Լիշչուկի խոսքով` վիճակագրությունը հաստատում են ռուսական սուպերմարկետների ցուցափեղկերում դրված ապրանքները։
Հայաստանն արաբական շուկայի ներուժը չի օգտագործում իր արտադրանքն իրացնելու համար. տնտեսագետ
«Կարող եմ շնորհավորել ձեր արտադրողներին։ Մի քանի տարի առաջ մեր խանութներում դժվար էր կոնյակից բացի հայկական որևէ բան գտնել, իսկ հայկական ապրանք կա հիմա թե՛ «Перекресток»-ում, թե՛ «Пятерочка»-ում, թե՛ «Лента»-ում։ Ընդ որում, գինն ամենացածրը չէ, բայց դա տրամաբանական է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Լիշչուկի խոսքով` հայկական արտադրանքը ինչ-որ առումով փոխարինել է եվրոպականին, բայց դա հաջողության միակ պատճառը չէ. ակտիվ մարկետինգային աշխատանք է տարվում ռուսական դաշնային ցանցերի հետ։
Հայկական ապրանքների ճանաչելիությունը մեծանում է նաև այն պատճառով, որ մեծ թվով ռուսաստանցիներ են երկարաժամկետ եկել այստեղ։
Միևնույն ժամանակ պետք է մի քանի գործոն հաշվի առնել: Ռուսական արտադրողների հետ գնի և ծավալի հարցերում մրցակցությունը պարտության է դատապարտված. նախ` դրանք հայտնի են զանգվածային սեգմենտում, երկրորդ` Հայաստանում պարզապես բավարար չափով խնձոր չկա հյութի համար կամ սմբուկ` խավիարի համար։ Ուստի պետք է «վառ և հյութալի» ներկայացնել, որ ապրանքը հայկական է և առանձնահատուկ։
«Օրինակ` դուք հոյակապ խավիար ունեք, որը բաց կրակի վրա է եփվում։ Այդ պատճառով այն հատուկ, թեթևակի ծխահարված համ ունի։ Պետք է սպառողին պատմել, թե որտեղ է աճում այդ բանջարեղենը, ինչպես են դրանք պատրաստվում և այլն: Ընդ որում` եթե դուք ձեր կոմպոտը կամ խավիարը պարզապես անվանել եք, ասենք, «Արարատ», դա չի նշանակում, որ ռուս սպառողի աչքում դրանք դարձրել եք տիպիկ հայկական։ Ամեն ինչն է կարևոր, սկսած պիտակների ձևավորումից»,-ընդգծեց փորձագետը։
Նա նշեց, որ բացի մրգերի և բանջարեղենի պահածոներից, մանրածախ վաճառքում նաև իշխան ձուկ է հայտնվել, հայկական պանիր (ընդ որում` յուրահատուկ` ոչխարի և այծի) և նույնիսկ մածուն։
Վերաարտահանումն իսկապես հայ-ռուսական առևտրի զգալի մասն է կազմում։ Բիզնեսի համար գլխավորը դրանից ստացված եկամուտները սեփական արտադրության զարգացմանն ուղղելն է։ Բարեբախտաբար, նման օրինակներ արդեն կան ադամանդագործության ոլորտում։
Լրահոս
0