https://arm.sputniknews.ru/20230222/grigvori-khachaturvovi-meghadranqy-kazmvel-e-hvovvi-cucmunqi-himan-vra-zlm-55720624.html
Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է հովվի ցուցմունքի հիման վրա. ԶԼՄ
Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է հովվի ցուցմունքի հիման վրա. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Երեկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը նշել էր, որ նրա դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T12:06+0400
2023-02-22T12:06+0400
2023-02-22T12:07+0400
գրիգորի խաչատուրով
հովիվ
ցուցմունք
վկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b23137c2d05601e6b55be34e295538b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է միակ վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքի հիման վրա, որը նախկին զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։Լրատվամիջոցի ունեցած տվյալներով` Մուրադյանը դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, որ տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ՝ այդ տարածքում բնակվելու ու անասնապահությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար։Նշենք, որ երեկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը նշել էր, որ նրա դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։Ավելի ուշ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց կալանավորման միջնորդությունը, ու Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_82:0:1505:1067_1920x0_80_0_0_3b9beb1e5662582bfa56ad7f59b4261c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գրիգորի խաչատուրով, հովիվ, ցուցմունք, վկա
գրիգորի խաչատուրով, հովիվ, ցուցմունք, վկա
Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է հովվի ցուցմունքի հիման վրա. ԶԼՄ
12:06 22.02.2023 (Թարմացված է: 12:07 22.02.2023) Երեկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը նշել էր, որ նրա դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի մեղադրանքը կազմվել է միակ վկա Վարուժան Մուրադյանի ցուցմունքի հիման վրա, որը նախկին զորամասի տարածքում զբաղվել է անասնապահությամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Լրատվամիջոցի ունեցած տվյալներով` Մուրադյանը դատախազությունում պատմել է, որ տարիներ առաջ լսելով, որ տվյալ տարածքը գնել է Գրիգորի Խաչատուրովը, դիմել է իր ծանոթ, այժմ հանգուցյալ Տիգրան Դարաբյանին, որ զրուցի Խաչատուրովի հետ՝ այդ տարածքում բնակվելու ու անասնապահությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար։
«Հանգուցյալը, ըստ վկայի, իրեն ծանոթացրել է Խաչատուրովի վարորդի հետ, որի անունը նույնպես Գրիգոր է եղել, վարորդը վկային տեղեկացրել է, թե Խաչատուրովը տվել է իր համաձայնությունը»,– գրում է թերթը։
Նշենք, որ երեկ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան
Հակոբ Ենոքյանը նշել էր, որ նրա դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր
Տիգրան Դավթյանը մերժեց կալանավորման միջնորդությունը, ու Գրիգորի Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԺ-ում ներկայացնելով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքը, հայտնել էր, որ 2022 թվականի նոյեմբերի 15-ին ԱԱԾ քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարը 2005-ի հուլիսի 11-ի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ–ին է տրամադրել Արմաշ համայնքի Երևանյան խճուղի 24/1 հասցեում գտնվող 1.2 հա և Երևանյան խճուղի 1/4Գ 0.9 հա հատուկ նշանակության հողերը։
Ըստ դատախազի` այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել Գրիգորի Խաչատուրովը։ Վարդապետյանի խոսքով` Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 հասցեում գտնվող հողամասն ու շինությունները, որոնք 4 մլն դրամով վաճառվել են Գրիգորի Խաչատուրովին, վերջինս 18 մլն դրամով է գրավ դրել։