https://arm.sputniknews.ru/20230222/ajl-tarberak-chka-hajkakan-biznesy-petq-e-lini-integracivon-miavvorumneri-kazmum-55764055.html
Այլ տարբերակ չկա. հայկական բիզնեսը պետք է լինի ինտեգրացիոն միավորումների կազմում
Այլ տարբերակ չկա. հայկական բիզնեսը պետք է լինի ինտեգրացիոն միավորումների կազմում
Sputnik Արմենիա
Փորձագետի խոսքով` տնտեսական նոր իրողությունների պայմաններում ռուսական բիզնեսի հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի նկատմամբ։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T17:57+0400
2023-02-22T17:57+0400
2023-02-22T17:59+0400
հայաստան
բիզնես
անդրեյ ռուսակով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55731985_0:0:1600:901_1920x0_80_0_0_ff4fa7cb9b6d24fd77d2eb2f897be967.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարող է ներդրումներ ակնկալել միայն տնտեսական երկարաժամկետ մեխանիզմների դեպքում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում այս տեսակետը հայտնեց հայտնել Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի (ք․ Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովը։Նրա խոսքով՝ բիզնեսին «ծավալի էֆեկտ» է պետք, որպեսզիներդրված միջոցները հասցնեն արդարացնել իրենց։«Ներդրումներին վերադարձելիություն է պետք։ Հայաստանում ՏՏ ստարտափների համար արտոնություններ կան, բայց դրանք չգիտես ինչու վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ վերանայվել են։ Ստացվում է, որ ես գումար եմ ներդրել, իսկ երեք տարի անց պայմանները կարող են վերանայվել», - ասաց Ռուսակովը։Խոսելով երկարաժամկետ մեխանիզմների կարևորության ու դրանց հաճախակի վերանայման բացասական ազդեցության մասին՝ նա հիշեց թուրքական լոլիկի պատմությունը։ Երբթուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ինքնաթիռ խոցվեց, արգելվեց թուրքականլոլիկի ներմուծումը ՌԴ։ Ներմուծման փոխարինման շրջանակում ռուսական ագրոհոլդինգները հսկայական վարկեր վերցրին՝ երկարաժամկետ աշխատանքի հույսով։ Սակայն շուտով Թուրքիան ներողություն խնդրեց, երկու երկրների միջև լարվածությունը նվազեց, իսկ ներդրողներն այդպես էլ չհասցրին հետ բերել իրենց ծախսերը։Ռուսակովը միաժամանակ նշեց, որ տնտեսական նոր իրողությունների պայմաններում մեծացել է ռուսական բիզնեսի հետաքրքրությունը ԵԱՏՄ երկրների նկատմամբ, այդ թվում` Հայաստանի։Ռուսակովը վստահ է, որ հայ գործարարները կարող են լրացնել պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից հեռացած համաշխարհային ապրանքանիշների տեղը։ՌԴ–ում քննարկվում է «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքին ՀՀ–ի միանալու հնարավորությունըՀիշեցնենք, որ 2015 թվականից գործող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի համաձայն` ՏՏ ստարտափները շահութահարկ չեն վճարում (կամ եկամտահարկ, եթե ստարտափը ձևակերպված է որպես անհատ ձեռնարկատեր): Պետք է միայն շահութահարկ վճարել աշխատողների աշխատավարձերից, այն էլ 10% տոկոսադրույքով, մինչդեռ ստանդարտ հարկը 21% է (2023 թվականից` 20%): Ընկերությունում պետք է աշխատի ոչ ավելի, քան 30 մարդ, և այն չպետք է լինի որևէ գործող ընկերության դուստր ձեռնարկություն: Ստարտափներին 5 տարով հարկերից ազատումը կգործի մինչև 2023 թվականի ավարտը, ուստի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկում է այդ արտոնությունների երկարաձգման հնարավորությունները: Դրանք տարածվում են ոչ միայն ՏՏ ընկերությունների, այլև նախագծման և արտադրության ոլորտի ձեռնարկությունների վրա։ Դրանցից կարող է օգտվել Հայաստանում գրանցված ցանկացած ընկերություն, այդ թվում՝ արտասահմանյան հիմնադիրներ ունեցող։Հայաստանի արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 2022–ին աճել է 2,8 անգամ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/16/55731985_51:0:1471:1065_1920x0_80_0_0_55b08b6a46504cc667aeee21ed122945.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բիզնես, անդրեյ ռուսակով, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան, բիզնես, անդրեյ ռուսակով, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Այլ տարբերակ չկա. հայկական բիզնեսը պետք է լինի ինտեգրացիոն միավորումների կազմում
17:57 22.02.2023 (Թարմացված է: 17:59 22.02.2023) Փորձագետի խոսքով` տնտեսական նոր իրողությունների պայմաններում ռուսական բիզնեսի հետաքրքրությունը մեծացել է Հայաստանի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանը կարող է ներդրումներ ակնկալել միայն տնտեսական երկարաժամկետ մեխանիզմների դեպքում։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում այս տեսակետը հայտնեց հայտնել Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի (ք․ Եկատերինբուրգ) տնօրեն Անդրեյ Ռուսակովը։
Նրա խոսքով՝ բիզնեսին «ծավալի էֆեկտ» է պետք, որպեսզիներդրված միջոցները հասցնեն արդարացնել իրենց։
«Ներդրումներին վերադարձելիություն է պետք։ Հայաստանում ՏՏ ստարտափների համար արտոնություններ կան, բայց դրանք չգիտես ինչու վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ վերանայվել են։ Ստացվում է, որ ես գումար եմ ներդրել, իսկ երեք տարի անց պայմանները կարող են վերանայվել», - ասաց Ռուսակովը։
Խոսելով երկարաժամկետ մեխանիզմների կարևորության ու դրանց հաճախակի վերանայման բացասական ազդեցության մասին՝ նա հիշեց թուրքական լոլիկի պատմությունը։ Երբթուրք-սիրիական սահմանի մոտ ռուսական ինքնաթիռ խոցվեց, արգելվեց թուրքականլոլիկի ներմուծումը ՌԴ։ Ներմուծման փոխարինման շրջանակում ռուսական ագրոհոլդինգները հսկայական վարկեր վերցրին՝ երկարաժամկետ աշխատանքի հույսով։ Սակայն շուտով Թուրքիան ներողություն խնդրեց, երկու երկրների միջև լարվածությունը նվազեց, իսկ ներդրողներն այդպես էլ չհասցրին հետ բերել իրենց ծախսերը։
Ռուսակովը միաժամանակ նշեց, որ տնտեսական նոր իրողությունների պայմաններում մեծացել է ռուսական բիզնեսի հետաքրքրությունը ԵԱՏՄ երկրների նկատմամբ, այդ թվում` Հայաստանի։
«Հայաստանի շուկան ինքնին շատ փոքր է։ Այնպես որ հայկական բիզնեսը դատապարտված է ինտեգրացիոն միավորումների կազմում լինել։ ԵԱՏՄ-ն 182 մլն մարդու շուկա է՝ առանց սահմանափակումների», - ընդգծեց նա։
Ռուսակովը վստահ է, որ հայ գործարարները կարող են լրացնել պատժամիջոցների պատճառով Ռուսաստանից հեռացած համաշխարհային ապրանքանիշների տեղը։
Հիշեցնենք, որ 2015 թվականից գործող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի համաձայն` ՏՏ ստարտափները շահութահարկ չեն վճարում (կամ եկամտահարկ, եթե ստարտափը ձևակերպված է որպես անհատ ձեռնարկատեր): Պետք է միայն շահութահարկ վճարել աշխատողների աշխատավարձերից, այն էլ 10% տոկոսադրույքով, մինչդեռ ստանդարտ հարկը 21% է (2023 թվականից` 20%): Ընկերությունում պետք է աշխատի ոչ ավելի, քան 30 մարդ, և այն չպետք է լինի որևէ գործող ընկերության դուստր ձեռնարկություն: Ստարտափներին 5 տարով հարկերից ազատումը կգործի մինչև 2023 թվականի ավարտը, ուստի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ քննարկում է այդ արտոնությունների երկարաձգման հնարավորությունները: Դրանք տարածվում են ոչ միայն ՏՏ ընկերությունների, այլև նախագծման և արտադրության ոլորտի ձեռնարկությունների վրա։ Դրանցից կարող է օգտվել Հայաստանում գրանցված ցանկացած ընկերություն, այդ թվում՝ արտասահմանյան հիմնադիրներ ունեցող։