https://arm.sputniknews.ru/20230222/agn-n-kvoch-e-anum-mijazgajin-gvortsynkernerin-apahvovel-mijazgajin-datarani-vorvoshman-katarumy-55783201.html
ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին ապահովել միջազգային դատարանի որոշման կատարումը
ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին ապահովել միջազգային դատարանի որոշման կատարումը
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Հայաստանն ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին։ 22.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-22T23:16+0400
2023-02-22T23:16+0400
2023-02-22T23:16+0400
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հաագայի դատարան
ադրբեջան
հայաստան
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` անդրադառնալով ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշումներին։ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումները։ՀԱյտնել էինք, որ դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:Նշվում է, որ դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
ադրբեջան
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), հաագայի դատարան, ադրբեջան, հայաստան, լաչինի միջանցք
ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին ապահովել միջազգային դատարանի որոշման կատարումը
Նշվում է, որ Հայաստանն ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն կոչ է անում միջազգային գործընկերներին գործուն քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման անհապաղ իրականացումը։ Նման
հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` անդրադառնալով ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշումներին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունում է ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի ընդունած Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցների կիրառման մասին միջնորդությունների վերաբերյալ փետրվարի 22-ի որոշումները։
ՀԱյտնել էինք, որ դատարանի որոշումների համաձայն՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և այլ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն:
«Հայաստանը ուշադիր հետևելու է իրավիճակին և դատարանին կտեղեկացնի Ադրբեջանի կողմից ցանկացած խախտումների մասին, մինչ Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի շարունակվում է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դատարանն իրավաբանորեն պարտավորեցնող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված վարույթի շրջանակներում՝ միաժամանակ կտրականապես
մերժելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված զուգահեռ վարույթում Ադրբեջանի պահանջները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։