https://arm.sputniknews.ru/20230221/sargsjany-em-araqelutjan-gvortsuneutjann-arnchvvogh-harcer-e-qnnarkel-tvomati-u-riteri-het-55688751.html
Սարգսյանը ԵՄ առաքելության գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Թոմատի ու Ռիտերի հետ
Սարգսյանը ԵՄ առաքելության գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Թոմատի ու Ռիտերի հետ
Sputnik Արմենիա
Կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T17:27+0400
2023-02-21T17:27+0400
2023-02-21T17:27+0400
հայաստան
եվրամիություն
արման սարգսյան
եմ առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55687178_0:11:1100:630_1920x0_80_0_0_0199b6a78d2bc51ac3e5c274d8668192.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատն ու Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցերն են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրությունում։Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20-ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համարԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատն աշխատում է որպես քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55687178_100:0:1001:676_1920x0_80_0_0_89ecb11bccea328246e2534c0266f393.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, արման սարգսյան, եմ առաքելություն
հայաստան, եվրամիություն, արման սարգսյան, եմ առաքելություն
Սարգսյանը ԵՄ առաքելության գործունեությանն առնչվող հարցեր է քննարկել Թոմատի ու Ռիտերի հետ
Կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Թոմատն ու Հայաստանում ԵՄ մոնիտորինգի առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ԵՄ մոնիտորինգի առաքելության գործունեությանն առնչվող հարցերն են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկուստեք կարևորվել է առաքելության դերը սահմանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ստեֆանո Թոմատի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ արտգործնախարարի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատն աշխատում է որպես քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: