Ռուբինյանը ԵԽ պատգամավորների հետ խոսել է ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին
13:14 21.02.2023 (Թարմացված է: 13:20 21.02.2023)
© Photo : official site of the National Assembly of RAՌուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին
Բաժանորդագրվել
ԱԺ փոխնախագահը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերներն այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին և Ֆրանսուա Ալֆոնսին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին»,– ասված է հաղորդագրությունում:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ռուբեն Ռուբինյանը կարևորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: