00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն դադարեցնում է մասնակցությունը. Պուտինը` ՌՀԶԿ պայմանագրի մասին

Բաժանորդագրվել
Պուտինն անհեթեթ է համարում Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը, բայց դուրս չի գալիս Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրից։ Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
«Ստիպված եմ այսօր հայտարարել, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը։ Կրկնում եմ` դուրս չի գալիս պայմանագրից, ո՛չ, այլ հենց դադարեցնում է իր մասնակցությունը», - ասել է ՌԴ ղեկավարը։
Պուտինն անհեթեթ է որակել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրին վերադառնալու վերաբերյալ Ռուսաստանի հասցեին հնչող պահանջները։
«Այս տարվա փետրվարի սկզբին Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Ռուսաստանին ուղղված փաստացի պահանջ հնչեց, ինչպես իրենք ենք արտահայտվում, «վերադառնալ Ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի կատարմանը», այդ թվում՝ թույլ տալ տեսչական գործունեություն իրականացնել մեր միջուկային, պաշտպանական օբյեկտների նկատմամբ ։ Դե, նույնիսկ չգիտեմ` ինչպես դա անվանեմ, աբսուրդի թատրոն է։ Մեզ հայտնի է, որ Արևմուտքն անմիջական առնչություն ունի կիևյան ռեժիմի կողմից մեր ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ այդ նպատակով կիրառված անօդաչուները զինվել և արդիականացվել են ՆԱՏՕ-ական մասնագետների աջակցությամբ։
«Իսկ հիմա նրանք ուզում են նաև մեր պաշտպանական օբյեկտները ստուգել։ Այսօրվա դիմակայության պայմաններում դա պարզապես անհեթեթ է հնչում», - հավելել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ն, Ռուսաստանից պահանջելով վերականգնել տեսչական ստուգումները, ըստ էության, հայտարարել է պայմանագրի մասնակից դառնալու ցանկության մասին, կոնկրետ դրան Ռուսաստանը կողմ է. վաղուց էր հասունացել։
ԱՄՆ-ն չի կարողանա ստուգումներ անցկացնել ՌԴ-ի ռազմավարական սպառազինության օբյեկտներում. ԱԳՆ
Սպառազինությունների կրճատման պայմանագիրն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների վերահսկման միակ ռեժիմն է, որը Բայդենի վարչակազմը երկարաձգել է հինգ տարով՝ մինչև 2026 թվականը: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արդեն սկսել էին միջուկային զենքի սահմանափակման վերաբերյալ ապագա պայմանագրի չափորոշիչների հստակեցումը, սակայն երկխոսությունն ընդհատվեց Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ինչպես հայտարարել են ԱՄՆ Պետդեպարտամենտում, Վաշինգտոնը պատրաստ է դիտարկել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական երկխոսության նոր փուլի հնարավորությունը, սակայն բարեխիղճ մոտեցման ապացույցներ է ակնկալում։
Լրահոս
0