00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ստեփան Դանիելյան
ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ ստրատեգիական որոշումներով է առաջնորդվում. Ստեփան Դանիելյան
09:06
5 ր
Կարապետ Հովհաննիսյան
3–սենյականոց բնակարանների վարձակալության արժեքը կնվազի մինչև 90-120 հազար դրամ. Կարապետ Հովհաննիսյան
09:12
7 ր
Բաբկեն Թունյան
ՀՀ–ում ծխախոտի տուփերը պետք է համապատասխանեն ԵԱՏՄ կանոնակագին. Բաբկեն Թունյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
37 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես սոցցանցերում առաջ մղել վիդեոկոնտենտը․ փորձագետը մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Asatur YesayantsՕլգա Անիսիմովա
Օլգա Անիսիմովա - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Բաժանորդագրվել
Չնայած նրան, որ սոցցանցերում հնարավոր է գտնել գրեթե ցանկացած կոնտենտ, այնուամենայնիվ, գրագետ, մտածված ալիքն իր լսարանը կհավաքի։ Այն մասին՝ ինչպես ստեղծել վիդեոկոնտենտ և ինչպես զարգացնել այն, պատմել է փորձագետը, որի նախագծերն արժանացել են Youtube-ի երեք արծաթե ստեղների։
Այս կամ այն հարթակում ալիք բացելու համար նախ պետք է ծանոթանալ այդ հարթակի աշխատանքին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ վիդեոարտադրության բաժնի տնօրեն Օլգա Անիսիմովան։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում SputnikPro վարպետության դասի շրջանակում նա պատմեց այնպիսի սոցցանցերի մասին, ինչպիսիք են YouTube-ը, TikTok-ը և Instagram-ը։

YouTube

Առանց հասկանալու, թե ինչպես է աշխատում այս կամ այն հարթակը, անիմաստ է ալիք բացելը։ YouTube-ն այդ հարցում բավական բաց է և մանրամասն նկարագրում է կանոնները, որոնցով պետք է աշխատել։
Անիսիմովան ներկայացրեց YouTube-ի հետ աշխատելու ամենակարևոր 4 կետերը։
Ուշադիր ընթերցեք Community guidelines-ը և շարժվեք կանոններով։
Չի կարելի կոշտ կոնտենտ հրապարակել։
Այս կանոնին չհետևելու դեպքում երեք նախազգուշացումից հետո ալիքը կջնջվի։
Չի կարելի ջնջել տեղադրած տեսանյութը։
Այդ դեպքում հարթակն այլևս չի ընկալի այն որպես օրիգինալ և, հետևաբար, կնվազեցնի ալիքի վարկանիշը։
Պետք չէ փորձել խաբել հարթակին. նեյրոցանցերը ցանկացած խաբեբայից ճարպիկ են։
Հարկ է կիրառել հարթակի բոլոր գործիքները՝ Shorts էր անել, խմբեր վարել և այլն։
Դրանից բացի, անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ դիսլայքերի մեծ քանակը կտապալեն ալիքը։

TikTok

Այս սոցցանցում «առաջ գնալու» համար անհրաժեշտ կլինի հաշվի առնել հետևյալ նրբությունները։
Տեսանյութի տևողությունը։ Դրանք չպետք է տևեն 10 րոպեից ավելի։
«Դիտելու համար խորհուրդ տրվող տեսանյութերի ցանկում առավել հեշտ կհայտնվեք, եթե տեսանյութի տևողությունը լինի 15-60 վայրկյան», - ասաց փորձագետը։
Տեսանյութն անհրաժեշտ է սկսել ամենավառ պլանից կամ տիտրից։ Չէ՞ որ TikTok-ում օգտատերերին հետաքրքրելու համար ընդամենը 2 վայրկյան ունեք։
Ինտրիգը պետք է պահել մինչ վերջ։
Հեշթեգեր կիրառեք, բայց ոչ շատ, և մի կրկնեք դրանք հաճախ։
Հայտնի երգեր օգտագործեք, նույնիսկ եթե երաժշտության կարիք չկա։ Պարզապես ցածրացրեք ձայնը։
Անիսիմովայի խոսքով՝ TikTok-ը բավական զգայուն է «բացասական» կոնտենտի նկատմամբ։ Դա կարող է լինել բռնություն, ընդ որում` ցանկացած դրսևորմամբ (զենքի, արյան ցուցադրություն)։ Արգելափակվում են նաև մերկ մարմին (նույնիսկ մասամբ ծածկված) ցուցադրող տեսանյութերը։ Ողջունելի չեն այն տեսանյութերը, որոնք վտանգավոր գործողություններ են պարունակում (անկում, վթար, կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող փրկարարական գործողություններ, տարատեսակ հնարքներ)։ Եթե վտանգավոր գործողություններն իրականացվել են պրոֆեսիոնալների կողմից, հարկ է այդ մասին առանձին նշել, սակայն դա էլ չի երաշխավորում, որ տեսանյութը չի արգելափակվի։
Բացի այդ, ցանկալի չէ երեխաների դեմքեր ցուցադրել։ Դա կարող է տարիքային սահմանափակում մտցնել ալիքի համար։
SputnikPro. Ինչպե՞ս ստեղծել Telegram-ալիք, զարգացնել այն և հաջողակ դարձնել
TikTok-ում տեսանյութ ստեղծելիս նախըտրելի է հնարավորինս շատ օգտագործել հավելվածի ներքին գործիքները (անցումներ, դիմակներ, տիտրեր)։

Instagram

Instagram-ի համար տեսանյութի ձևաչափը Reels-ն է, որի տևողությունը չպետք է գերազանցի 90 վայրկյանը։
Այս սոցցանցում կոնտենտի լրացման համար փորձագետը խորհուրդ է տալիս օգտագործել «սթորիսի» բոլոր հնարավորությունները՝ հղումներ ավելացնել, նշել այլ մարդկանց/կազմակերպությունների էջեր, որոնց մասին խոսվում է, հարցումներ ստեղծել` կոչ անել տարածել կոնտենտը։
Ինչ վերաբերում է նորությունների էջերին, Անիսիմովան խորհուրդ է տալիս ստեղծել վառ թամբնեյլ շապիկներ (փոքր չափի նկար) և հարմար հեշթեգեր կիրառել։

Մասնակիցների կարծիքները

«168.am» առցանց թերթի լրագրող Նարեկ Խաչատրյանի կարծիքով՝ վարպետության դասը թույլ տվեց գործնականում ծանոթանալ, թե ինչպես է աշխատում այս կամ այն սոցցանցը։
«Անձամբ ինձ համար սեմինարն արդյունավետ էր. YouTube-ի հետ աշխատելու որոշ նրբություններից տեղյակ չէի, հիմա կիրառելու եմ դրանք։ Instagram-ի մասին ընդհանրապես պատկերացում չունեի», - ասաց նա։
Ինչպես լրատվական ալիք ստեղծել և առաջ մղել Telegram–ում. գաղտնիքները՝ SputnikPro–ում
«5-րդ ալիքի» թղթակից Լուսինե Ավագյանն իր հերթին խոստովանեց, որ սոցցանցերի հետ աշխատելու փորձ ինքն արդեն ուներ, բայց որոշ նրբությունների մասին առաջին անգամ լսեց։
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Նինա Հարոյանը նշեց, որ այժմ ինքն էջերի հետ ավելի գրագետ կաշխատի արգելափակումից և բոտերից խուսափելու համար։
Լրահոս
0