https://arm.sputniknews.ru/20230221/hajastany-ev-ame-n-khamagvortsakcen-kiberanvtangutjan-volvortum-55673894.html
Հայաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում
Հայաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում
Sputnik Արմենիա
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարի հետ։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T14:35+0400
2023-02-21T14:35+0400
2023-02-21T14:37+0400
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
հուշագիր
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55672883_0:0:624:352_1920x0_80_0_0_ddbd1730a78c8ba95751f64f3622a6ad.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին են անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթը, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։Նշենք, որ փետրվարի 18-ին Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և «IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55672883_0:0:624:468_1920x0_80_0_0_e6091e97da552e54cbc3eeebd35d9fb3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հուշագիր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, հուշագիր, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Հայաստանը և ԱՄԷ-ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում
14:35 21.02.2023 (Թարմացված է: 14:37 21.02.2023) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հանդիպել է ԱՄԷ-ի Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարի հետ։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև երկկողմ համագործակցության հնարավորություններին են անդրադարձել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ու ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթը, հայտնում են
ԲՏԱ նախարարությունից։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել՝ ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 18-ին Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ միջազգային պաշտպանական համաժողովին և
«IDEX 2023» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգմամբ «IDEX 2023» ցուցահանդեսին հայկական 18 ընկերություններ «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են տեղեկատվական, պաշտպանական և ռազմական նշանակության տեխնոլոգիաների, ինժեներական լուծումների ուղղությամբ Հայաստանի վերջին ձեռքբերումներն ու ներուժը: