https://arm.sputniknews.ru/20230221/garegin-erkrvordy-fransiaji-nakhkin-varchapeti-het-qnnarkel-e-arcakhum-steghtsvats-iravitshaky-55706335.html
Գարեգին Երկրորդը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Գարեգին Երկրորդը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
Sputnik Արմենիա
Կաթողիկոսն ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։ 21.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-21T21:00+0400
2023-02-21T21:00+0400
2023-02-21T21:01+0400
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
հայ առաքելական եկեղեցի
ֆրանսիա
վարչապետ
քաղաքապետ
էդուարդ ֆիլիպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55701746_0:123:1400:911_1920x0_80_0_0_46ba525024114e99cba027e3e0ccabed.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հետ հանդիպմանը խոսել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։Ամենայն հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` 2020 թ–իարցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, հայ ժողովրդի ամուր կամքով և հավատքով։Իր հերթին Ֆիլիպն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։Հավելենք, որ այսօր Էդուարդ Ֆիլիպին ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ֆիլիպը պատմել էր, որ եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, և իր մտահոգությունն արտահայտել այդ առումով։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/15/55701746_98:0:1343:934_1920x0_80_0_0_eb2154bf052f857cc51e5010fb865b44.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, ֆրանսիա, վարչապետ, քաղաքապետ, էդուարդ ֆիլիպ
կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, հայ առաքելական եկեղեցի, ֆրանսիա, վարչապետ, քաղաքապետ, էդուարդ ֆիլիպ
Գարեգին Երկրորդը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը
21:00 21.02.2023 (Թարմացված է: 21:01 21.02.2023) Կաթողիկոսն ընդգծել է գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի հետ հանդիպմանը խոսել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, որն առաջացել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին` 2020 թ–իարցախյան պատերազմի ու հետպատերազմյան ծանր օրերին Հայաստանին և հայ ժողովրդին բերած աջակցության և զորակցության համար:
«Գարեգին Երկրորդը խոսել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության անխաթար պահպանման և գերիների վերադարձման խնդիրների մասին»,– ասված է հաղորդագրությունում։
Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության և կառույցների հստակ դիրքորոշումն ու գործուն ջանքերը, որպեսզի կանխվի Ադրբեջանի որդեգրած դատապարտելի քաղաքականությունը։ Նա հույս է հայտնել, որ արցախյան հիմնախնդիրն արդար հանգուցալուծում կգտնի ու տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի Ֆրանսիայի և բարեկամ երկրների աջակցությամբ, հայ ժողովրդի ամուր կամքով և հավատքով։
Իր հերթին Ֆիլիպն ընդգծել է, որ պատվիրակության այցը Հայաստան վերահաստատում է Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ: Նա վստահեցրել է, որ Ֆրանսիան կշարունակի ջանքեր գործադրել ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման։
Ֆիլիպը պատմել էր, որ եղել է Սյունիքի մարզում, Գորիսում հանդիպել արցախահայերի հետ, որոնք
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ, և իր մտահոգությունն արտահայտել այդ առումով։