00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2023–ին հանքերի հարկային մուտքերը կարող են նախորդ տարվա պես բարձր չլինել. միության նախագահ

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը
Հայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Հայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը
Բաժանորդագրվել
Այս տարվանից ոլորտի հարկային մուտքերը կրճատվել են։ Ընդ որում` նվազել է նաև ձեռնարկությունների շահութաբերությունը դրամի արժևորման պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. 2023–ին Հայաստանի հանքահումքային ձեռնարկություների հարկային մուտքերը կարող են նախորդ տարվա պես բարձր չլինել։ Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
Նշենք, որ 2022–ին ոլորտի ընկերությունները բյուջե են վճարել 193,2 միլիարդ դրամ (այսօրվա փոխարժեքով` մոտ $490 մլն) կամ ավելի քան 60%–ով շատ, քան 2021-ին (119,1 մլրդ)։ Մասնավորապես ավելի քան կրկնակի աճել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ինչպես նաև Ագարակի և Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատների վճարումները։ Վճարումները կրճատվել են Թեղուտի հանքավայրում (անցյալ տարի այն մի քանի ամիս չէր աշխատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով, քանի որ բաժնետերերի թվում է ՎՏԲ բանկը)։ Զգալիորեն նվազել են նաև Սոթքի հանքավայրի վճարումերը (քանի որ 2020-ի պատերազմից հետո հանքի մի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, թեև մնացած հատվածում արդյունահանումը շարունակվում է)։
Այդուհանդերձ, 2022-ին ոլորտի հարկային մուտքերը զգալիորեն աճել են, բայց այս տարի սպասվում է դրանց որոշակի նվազում երկու պատճառով։ Նախևառաջ այս տարվանից ուժը կորցրել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման տուրքը, որը մտցվել էր 2021-ի աշնանից։ 2022–ի 11 ամսում այդ տուրքի գծով բյուջե է վճարվել 52 մլրդ դրամ (ներկայիս փոխարժեքով` $131 մլն–ից մի փոքր ավելի)։ Այս տարվանից տուրքի փոխարեն ավելացվելու է բնօգտագործման հարկը (ռոյալթին), սակայն միայն 15%–ից բարձր շահութաբերություն ունեցող ընկերությունների համար։
© Sputnik / Aram NersesyanՀայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը
Пресс-конференция председателя Союза горнорудных компаний Армении Вардана Джханяна (21 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 21.02.2023
Հայաստանի հանքագործների միության նախագահ Վարդան Ջհանյանը
«Կառավարության հետ երկխոսության արդյունքում կարողացանք հասնել այդպիսի փոխադարձ ընդունելի տարբերակի, քանի որ նախկինում հարկային բեռը չարդարացված բարձր էր», - հավելեց Ջհանյանը։
Ըստ նրա` 2022–ի շահութաբերության նման մակարդակ այս տարի ոլորտի ոչ մի ընկերություն չի ունենա դրամի արժևորման պատճառով։ Ուկրաինական հակամարտության սկզբից դրամի փոխարժեքն աճել է մոտ 20%–ով։ Արդյունքում արտահանողները (այդ թվում` հանքահումքային ոլորտի ընկերությունները) հայտնվել են ոչ բարենպաստ վիճակում, քանի որ նրանց արտարժութային հասույթը (վերածած դրամի) կրճատվել է։
Մյուս կողմից դրամի բարձր փոխարժեքը ձեռնտու է ներմուծման համար (այդ թվում` հանքային տեխնիկայի, վառելիքի, արտադրական սարքավորումների համար)։

«Բայցևայնպես այստեղ սպասումներն ամբողջությամբ չեն իրականացել»,–հավելեց Ջհանյանը։ Անցյալ տարվա արդյունքներով, ըստ պաշտոնական վիճակագրության, բենզինի գներն իրոք նվազել են շուրջ 15%–ով, բայց դիզվառելիքինը գրեթե նույնքան աճել են (իսկ ինքնաթափերն ու հանքերում օգտագործվող այլ տեխնիկան հիմնականում հենց դիզել են օգտագործում)։

Ջհանյանի խոսքով` ինքնաթափերը, բուլդոզերներն ու այլ անհրաժեշտ տեխնիկան ևս չի ստացվում ձեռք բերել ավելի նպաստավոր գներով։ Դրամի ներկայիս փոխարժեքը ձեռնտու է դրանց ձեռքբերման համար, սակայն այդ տեխնիկան արտադրողներն իրենց հերթին ավելացրել են գները, քանի որ 2020-21 թթ. բեռնափոխադրման (լոգիստիկայի) գլոբալ խափանումների պատճառով ավելացել է արդյունաբերական տեխնիկայի պահանջարկը (հանքերը, մտավախություն ունենալով ժամանակին չստանալ տեխնիկան ու խաթարել արտադրական պրոցեսը, ստիպված ավելի բարձր գին էին առաջարկում տեխնիկայի համար)։
Հիմա միությունը իշխանությունների հետ քննարկումներ է անցկացնում տատանումների բացասական ազդեցությունը մեղմելու համար։ Մասնավորապես քննարկվում է հարկային վճարումները հետաձգելու տարբերակը։
Լրահոս
0