https://arm.sputniknews.ru/20230220/wr-chess-masters-mrcashar-arvonjany-vochvoqi-e-khaghacel-dudaji-het-ev-mnacel-arajin-teghum-55586849.html
WR Chess Masters մրցաշար. Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դուդայի հետ և մնացել առաջին տեղում
WR Chess Masters մրցաշար. Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դուդայի հետ և մնացել առաջին տեղում
Sputnik Արմենիա
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T10:17+0400
2023-02-20T10:17+0400
2023-02-20T10:23+0400
շախմատ
լևոն արոնյան
սպորտ
մրցաշար
https://cdn.am.sputniknews.ru/img/1900/88/19008872_0:14:1601:914_1920x0_80_0_0_24d2c8e368328e0a36b9a8efad825278.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։Նրանից կեսական միավորով հետ են ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը։Ուեսլի Սոն այս տուրում ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներն ամբողջ աշխարհից: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Անդրեյ Եսիպենկոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և հյուրընկալող երկրից`գերմանացի Վինսենթ Քեյմերը:WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո:WR Chess Masters․ Լևոն Արոնյանը հաղթել է հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհային. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1900/88/19008872_0:0:1601:1201_1920x0_80_0_0_3a394df998003975255c9f15fdad0567.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շախմատ, լևոն արոնյան, սպորտ , մրցաշար
շախմատ, լևոն արոնյան, սպորտ , մրցաշար
WR Chess Masters մրցաշար. Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Դուդայի հետ և մնացել առաջին տեղում
10:17 20.02.2023 (Թարմացված է: 10:23 20.02.2023) WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը 130 հազար եվրո է։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվող WR Chess Masters մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ և 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Նրանից կեսական միավորով հետ են ամերիկացի Ուեսլի Սոն և հնդիկ Դոմարաջու Գուկեշը։
Ուեսլի Սոն այս տուրում ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, Գուկեշը՝ գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ։
Փետրվարի 20-ին մրցաշարում հանգստյան օր է։
Դյուսելդորֆի մրցաշարին մասնակցում են 10 ուժեղագույն շախմատիստներն ամբողջ աշխարհից: Լևոն Արոնյանից բացի, մրցաշարին մասնակցում են նաև ամերիկացի Ուեսլի Սոն, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին և Անդրեյ Եսիպենկոն, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը, հոլանդացի Անիշ Գիրին, լեհ Յան-Քշիշտոֆ Դուդան և հյուրընկալող երկրից`գերմանացի Վինսենթ Քեյմերը:
WR Chess Masters-ի մրցանակային ֆոնդը կազմում է 130 հազար եվրո։ Հաղթողը կստանա 40 հազար եվրո: