00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդենիսի տուն–ինտերնատի տնօրենը կալանավորվել է

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Բաժանորդագրվել
Նյարդահոգեբանական տուն–ինտերնատի 4 աշխատակցի էլ մեղադրանք է առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել, նա կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Մեղադրանք առաջադրվել է ևս 4 աշխատակցի։
Դատարան ներկայացված միջնորդության համաձայն` տուն–ինտերնատի հոգեբույժի նկատմամբ էլ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
«Մյուս 3 աշխատակցի նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրանք արգելանքից ազատ են աձակվել»,– գրել է Աբրահամյանը։
Նշենք, որ մինչ խափանման միջոցերը փոխվելը ՊՈԱԿ–ի 4 աշխատակիցները ձերբակալվել էին 2023թ փետրվարի 16-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (Վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 2-րդ կետով, 188-րդ հոդվածի (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 435-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 1-ին մասով, 436-րդ հոդվածի (Կաշառք տալը) 1-ին մասով և 450-րդ հոդվածի (Խոշտանգումը) 2-րդ մասի 4-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Վարդենիսի տուն–ինտերնատը շարունակում է իր բնականոն գործունեությունը. պարզաբանում
Դրա հիման վրա ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ (Խոշտանգումը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ) և 7-րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 188-րդ հոդված 2-րդ մասի 3-րդ կետով (Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը` իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), ՊՈԱԿ-ի հոգեբույժին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 7-րդ կետերով, իսկ մյուս 3 աշխատակիցներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը մի խումբ անձանց կողմից) և 6-րդ կետերով (նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվողի նկատմամբ)։
Հիշեցնենք` ոստիկանությունը փետրվարի 17-ին հայտնել էր, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնատի տնօրենը ստիպել է հիվանդներից մեկին մաքրել իր խոզանոցը, հիվանդներին խոշտանգել է, իսկ հիվանդասենյակում, ջեռուցման մարտկոցից մետաղյա շղթայով կապված, հայտնաբերվել է հիվանդներից մեկը։ Տնօրենն ու և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել էին։
Հաջորդ օրը տուն–ինտերնատի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա էին անցկացրել Վարդենիսի ոստիկանական բաժանմունքի դիմաց։ Ինտերնատի աշխատակիցները պահանջել էին հիմնավոր բացատրություններ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։
Լրահոս
0