https://arm.sputniknews.ru/20230220/vahagn-khachaturjany-em-in-shnvorhakalutjun-e-hajtnel-hh-araqelutjun-ugharkelu-hamar-55618223.html
Վահագն Խաչատուրյանը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել ՀՀ առաքելություն ուղարկելու համար
Վահագն Խաչատուրյանը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել ՀՀ առաքելություն ուղարկելու համար
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը ողջունել է եվրոպացի դիտորդների ժամանումը, որոնք հետևելու են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T16:37+0400
2023-02-20T16:37+0400
2023-02-20T16:38+0400
հայաստան
եվրամիություն
վահագն խաչատուրյան
դիտորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50170109_0:12:2001:1137_1920x0_80_0_0_c3abf477c57ba447f0a8dc8b403c5191.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը նպատակ ունի որոշակի դեր խաղալ իրավիճակի դեէսկալացիայի, տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատման գործում։ Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրել է Twitter–ի իր էջում։Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրյուսելին և ԵՄ անդամ երկրներին քաղաքացիական առաքելություն ուղարկելու համար։Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համարԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0a/15/50170109_35:0:1810:1331_1920x0_80_0_0_e63998f1a6432e95d5549e6474e520eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, վահագն խաչատուրյան, դիտորդ
հայաստան, եվրամիություն, վահագն խաչատուրյան, դիտորդ
Վահագն Խաչատուրյանը ԵՄ-ին շնորհակալություն է հայտնել ՀՀ առաքելություն ուղարկելու համար
16:37 20.02.2023 (Թարմացված է: 16:38 20.02.2023) ՀՀ նախագահը ողջունել է եվրոպացի դիտորդների ժամանումը, որոնք հետևելու են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը նպատակ ունի որոշակի դեր խաղալ իրավիճակի դեէսկալացիայի, տարածաշրջանում կայունության և, ի վերջո, խաղաղության հաստատման գործում։ Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը գրել է Twitter–ի իր էջում։
ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Բրյուսելին և ԵՄ անդամ երկրներին քաղաքացիական առաքելություն ուղարկելու համար։
«Ջերմորեն ողջունում եմ ԵՄ առաքելությունը, որը բաղկացած է 100 մարդուց, և նրանք վերահսկելու են Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Ես շատ շնորհակալ եմ ԵՄ-ին և անդամ երկրներին Հայաստանի հետ համերաշխության համար»,- գրել է Խաչատուրյանը։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար: