https://arm.sputniknews.ru/20230220/turqiajum-ajsorva-erkrasharzhi-hetevanqvov-ka-8-zvoh-hatajum-plataknerum-mardik-kan-55643741.html
Թուրքիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով կա 8 զոհ, Հաթայում փլատակներում մարդիկ կան
Թուրքիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով կա 8 զոհ, Հաթայում փլատակներում մարդիկ կան
Sputnik Արմենիա
Թուրքական նահանգում ավերածություններ են գրանցվել նաև այսօրվա երկրաշարժերի արդյունքում։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T23:11+0400
2023-02-20T23:11+0400
2023-02-20T23:13+0400
երկրաշարժ
թուրքիա
ավերածություններ
զոհ
սիրիա
հաթայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944581_0:84:1601:984_1920x0_80_0_0_d07b6f57b6219507d893c220c0ee8f96.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ քաղաքում այսօր երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված շենքերի փլատակներում մարդիկ կան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նահանգապետ Լյութֆյու Սավաշը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին Երևանի ժամանակով 21.05–ին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։Նա նշել է, որ փրկարարները օգնության են հասել։Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է նոր երկրաշարժերի հետևանքով 8 զոհի մասին։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։
թուրքիա
սիրիա
հաթայ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54944581_88:0:1511:1067_1920x0_80_0_0_efa5e5c4c6d9a82fdbfdf42462286070.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երկրաշարժ, թուրքիա, ավերածություններ, զոհ, սիրիա, հաթայ
երկրաշարժ, թուրքիա, ավերածություններ, զոհ, սիրիա, հաթայ
Թուրքիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով կա 8 զոհ, Հաթայում փլատակներում մարդիկ կան
23:11 20.02.2023 (Թարմացված է: 23:13 20.02.2023) Թուրքական նահանգում ավերածություններ են գրանցվել նաև այսօրվա երկրաշարժերի արդյունքում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հաթայ քաղաքում այսօր երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով փլված շենքերի փլատակներում մարդիկ կան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նահանգապետ Լյութֆյու Սավաշը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրիայի և Թուրքիայի սահմանին Երևանի ժամանակով 21.05–ին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի
Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։
«Ցավոք, մի քանի տներ փլուզվել են, մարդիկ մնացել են փլատակներում»,- ասել է Սավաշը NTV հեռուստաալիքի եթերում։
Նա նշել է, որ փրկարարները օգնության են հասել։
Իր հերթին Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է նոր երկրաշարժերի հետևանքով 8 զոհի մասին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։