https://arm.sputniknews.ru/20230220/turqiaji-hataj-nahangy-hvosanqazrkvel-e-averatsutjunner-kan-zlm-ner-55643111.html
Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկվել է, ավերածություններ կան. ԶԼՄ-ներ
Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկվել է, ավերածություններ կան. ԶԼՄ-ներ
Sputnik Արմենիա
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում: 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T22:36+0400
2023-02-20T22:36+0400
2023-02-20T22:52+0400
թուրքիա
երկրաշարժ
ավերածություններ
սիրիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54890274_0:93:1422:893_1920x0_80_0_0_d635ca74d205a8050c25f16365baef83.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգը, որտեղ այսօր նոր երկրաշարժ էր տեղի ունեցել, ամբողջովին հոսանքազրկված է, կան ավերածություններ, հաղորդում է A Haber հեռուստաալիքը:Ավելի վաղ տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հաղորդել էր նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 20-ի երեկոյան` երեք րոպե ընդմիջումով:Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` Հայաստանի ժամանակով 21։04–ին, Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։Թուրքական լրատվամիջոցները հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։
թուրքիա
սիրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/06/54890274_55:0:1368:985_1920x0_80_0_0_2c2600a903b8d2e4acf65ec407a85ca1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, երկրաշարժ, ավերածություններ, սիրիա
թուրքիա, երկրաշարժ, ավերածություններ, սիրիա
Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկվել է, ավերածություններ կան. ԶԼՄ-ներ
22:36 20.02.2023 (Թարմացված է: 22:52 20.02.2023) Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Թուրքիայի Հաթայ նահանգը, որտեղ այսօր նոր երկրաշարժ էր տեղի ունեցել, ամբողջովին հոսանքազրկված է, կան ավերածություններ, հաղորդում է
A Haber հեռուստաալիքը:
Ավելի վաղ տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD) հաղորդել էր նահանգում 6,4 և 5,8 մագնիտուդով երկու երկրաշարժերի մասին, որոնք տեղի են ունեցել փետրվարի 20-ի երեկոյան` երեք րոպե ընդմիջումով:
«Տարածաշրջանում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատված է։ Փլատակների բացում էր ընթանում, բայց մենք տեսանք, թե ինչպես են մեր աչքի առաջ փլուզվում շենքերը, որոնք ավելի վաղ չէին քանդվել»,-հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը։
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Կիպրոսում և Իսրայելում, հայտնում է Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր` Հայաստանի ժամանակով 21։04–ին, Սիրիայի և Թուրքիայի սահմանին 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են տեղի ունեցած երկրաշարժից հետո Հաթայ նահանգում նոր ավերածությունների մասին։
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում
երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին
ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը անցել է 41 հազարից, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է գրեթե 84 հազար շինություն։
Նույն երկրաշարժը զոհերի ու ավերածությունների պատճառ է դարձել նաև Սիրիայում։ Այս պահին հայտնի է 8500-ից ավելի զոհերի մասին, ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է մոտ 4 հազար շինություն։
Հետցնցումների թիվը տարածաշրջանում գերազանցել է 4 հազարը։