https://arm.sputniknews.ru/20230220/shvojgun-hapk-glkhavvor-qartughari-het-qnnarkel-e-karujci-razmakan-baghadrichi-zargacumy-55628013.html
Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի զարգացումը
Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի զարգացումը
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի հարուստ փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը: 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T18:35+0400
2023-02-20T18:35+0400
2023-02-20T18:43+0400
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ շոյգու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739290_0:115:1600:1015_1920x0_80_0_0_f406e21f3de208635afc62464a4e2625.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է մի շարք թեմաներ, այդ թվում «դրա ուժային ներուժի կատարելագործման» հարցերը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Շոյգուն շնորհավորել է Տասմագամբետովին պաշտոնում նշանակվելու առթիվ։ Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության ներսում:Բելառուսի նախագահը հավանություն է տվել ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխություններինԻր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին հանդիպման համար:Հիշեցնենք, որ Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունվարի 1-ից` երեք տարի ժամկետով։ՀԱՊԿ-ը չի կարող մի կողմ քաշվել. Լուկաշենկոն ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հակամարտության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/17/51739290_100:0:1523:1067_1920x0_80_0_0_7699dcb4796db687015c3f8fc7da0e52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու
հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու
Շոյգուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է կառույցի ռազմական բաղադրիչի զարգացումը
18:35 20.02.2023 (Թարմացված է: 18:43 20.02.2023) ՌԴ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի հարուստ փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է մի շարք թեմաներ, այդ թվում «դրա ուժային ներուժի կատարելագործման» հարցերը: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման և դրա ուժային ներուժի կատարելագործման արդիական հարցեր», -ասված է հաղորդագրության մեջ:
Շոյգուն շնորհավորել է Տասմագամբետովին պաշտոնում նշանակվելու առթիվ։ Նա հույս է հայտնել, որ նոր գլխավոր քարտուղարի փորձը կծառայի ՀԱՊԿ-ի հեղինակության հետագա ամրապնդմանը ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության ներսում:
Իր հերթին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Շոյգուին հանդիպման համար:
«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցյալ շաբաթ այցելել եմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Առաջին հերթին մենք ստորագրեցինք Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման միջոցառումների ծրագիրը նախորդ տարվա նոյեմբերի որոշումների վերաբերյալ»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է 2023 թվականի հունվարի 1-ից` երեք տարի ժամկետով։