https://arm.sputniknews.ru/20230220/rd-khaghaghapahnern-aveli-qan-35-tvonna-humanitar-ber-en-teghapvokhel-arcakh-55591327.html
ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ
ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի երեխաների համար մարդասիրական ակցիա են անցկացրել։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T11:10+0400
2023-02-20T11:10+0400
2023-02-20T11:11+0400
արցախ
լեռնային ղարաբաղ
խաղաղապահ
երեխա
սնունդ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55589763_0:0:1280:720_1920x0_80_0_0_6e948bd889f061104d6423bea6debed6.jpg
ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են մատակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Երևան է տեղափոխել «Մենք միասնական ենք» նախագծի ավելի քան 35 տոննա մարդասիրական բեռը, որը ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքով տեղափոխել են Ստեփանակերտ։Նշվում է, որ տեղեկությունները հավաքելուց և մշակելուց հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներն ակցիաներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում:Նման ակցիաներից մեկը տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտի մանկատանըՌԴ խաղաղապահները փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։Փաթեթներում եղել են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր ձավարեղեն, պահածոյացված բանջարեղեն, շաքար, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ:Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Российские миротворцы доставили более 35 тонн гуманитарного груза для жителей Нагорного Карабаха
Sputnik Արմենիա
Российские миротворцы доставили более 35 тонн гуманитарного груза для жителей Нагорного Карабаха
2023-02-20T11:10+0400
true
PT2M13S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55589763_0:0:960:720_1920x0_80_0_0_9fbf1370927905a5f6d9219654af575b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, երեխա, սնունդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
արցախ, լեռնային ղարաբաղ, խաղաղապահ, երեխա, սնունդ, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ
11:10 20.02.2023 (Թարմացված է: 11:11 20.02.2023) Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի երեխաների համար մարդասիրական ակցիա են անցկացրել։
ՌԴ խաղաղապահներն ավելի քան 35 տոննա հումանիտար բեռ են մատակարարել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Տեղեկությունը հայտնում է
ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան Երևան է տեղափոխել «Մենք միասնական ենք» նախագծի ավելի քան 35 տոննա մարդասիրական բեռը, որը ՌԴ խաղաղապահները Լաչինի միջանցքով տեղափոխել են Ստեփանակերտ։
Նշվում է, որ տեղեկությունները հավաքելուց և մշակելուց հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներն ակցիաներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի քաղաքներում և բնակավայրերում:
Նման ակցիաներից մեկը տեղի է ունեցել Անդրեյ Սախարովի անվան թիվ 8 դպրոցում և Ստեփանակերտի մանկատանը
ՌԴ խաղաղապահները փաթեթներ են բաժանել դպրոցի աշակերտներին և անապահով ընտանիքներին։ Մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։
Փաթեթներում եղել են ալյուր, արևածաղկի ձեթ, տարբեր ձավարեղեն, պահածոյացված բանջարեղեն, շաքար, թխվածքաբլիթներ, խտացրած կաթ, մուրաբա և հյութ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։