00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ին խաղաղություն է պետք, Արևմուտքին` «թղթի կտոր». Մարկեդոնովը` Մյունխենի հանդիպման մասին

© Photo : press office of the Government of RAՄյունխենում կայացած Փաշինյան–Բլինկեն–Ալիև հանդիպումը
Մյունխենում կայացած Փաշինյան–Բլինկեն–Ալիև հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Մյունխենում կայացած Փաշինյան–Բլինկեն–Ալիև հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մոսկվայի ընկալմամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հետևի որոշակի ձեռքբերումներին, իսկ Արևմուտքի համար ավելի կարևոր է հենց փաստաթղթի ստորագրումը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Ռուսաստանն ու Արևմուտքը տարբեր կերպ են պատկերացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման ալգորիթմը, այդ տարբերությունն առաջին հերթին վերաբերում է քայլերի հաջորդականությանը։ Խոսելով ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ և մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպման մասին` այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ-միջազգայնագետ Սերգեյ Մարկեդոնովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Էնթոնի Բլինկենի հանդիպումը կոչված էր ցույց տալու, որ Արևմուտքը փորձում է «հարձակվել» բոլոր ճակատներով, մասնավորապես ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում: Եվ Մյունխենում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ պանելային բանավեճի անվանումը բավականին խոսուն էր` «Շարժել սարերը»։
Խոսքն այն մասին էր, որ Արևմուտքը պատրաստ է Կովկասին տալ իր մոդելը, տարածաշրջանային անվտանգության իր համալիրը։ Եվ եթե մինչև 2022 թվականը հայ-ադրբեջանական կարգավորումը այն կետը չէր, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը մրցակցում և պատերազմում էին, ապա այժմ իրավիճակ է փոխվել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի աշխատում, և ակնհայտ է, որ Ռուսաստանին փորձում են դուրս մղել։
«Միևնույն ժամանակ բանակցային օրակարգը, որն առաջարկում է մի կողմից Ռուսաստանը, մյուս կողմից Արևմուտքը, այնքան էլ տարբեր չեն։ Մի՞թե Պուտինը Վալդայական ակումբի նիստին չէր ասում, որ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Եվ այս թեզը նա շատ անգամ է կրկնել։ Սահմանագծման և սահմանազատման մասին խոսում են և՛ ռուսական կողմը, և՛ ամերիկացիները։ Երկուսն էլ խոսում են Ղարաբաղի հարցին լուծում գտնելու անհրաժեշտության մասին։ Խնդիրը միայն մոդերացիան է»,-ասաց քաղաքագետը։
Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին
Մարկեդոնովը երկու կարևոր հանգամանք է մատնանշում, որոնք պետք է հաշվի առնել բանակցային գործընթացը վերլուծելիս։ Նախ, չնայած Ռուսաստանի և Արևմուտքի «մենյուների» նմանություններին, դրանց միջև նպատակների տարբերություն կա։ Ռուսական մոտեցումը խաղաղության պայմանագիրն է որպես ամեն ինչի պսակ։ Պայմանագիրը պետք է հետևի տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, սահմանազատմանն ու սահմանագծմանը, որտեղ Մոսկվան, իր տեսանկյունից, ունի օգնության համար անհրաժեշտ գործիքներ, քարտեզներ և այլն:
Իսկ արևմուտքի պլանն այն է, որ պայմանագիրը կնքվի այստեղ և հիմա, իսկ այդ թղթի կտորն արդեն ինքնըստինքյան ամեն ինչ կլուծի։
Երկրորդը կարգավորման հարցում կողմերի ցանկության/պատրաստակամության բացակայությունն է։ Արևմուտքի կամ Ռուսաստանի առաջարկած կարգավորման տարբերակներին մի բան է միավորում` դրանք պատրաստվել են ոչ հակամարտության կողմերի, այլ ուրիշ խաղացողների` երրորդ ուժերի կողմից։
Կարելի է խոսել Կազանի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների, Բլինկենի, Լավրովի, Պուտինի, Միշելի պլանների մասին, բայց չկա «Ալիևի պլան» կամ «Փաշինյանի պլան»։ Իսկ եթե խոսենք անցյալ տարվա մարտին Ադրբեջանի առաջարկած հինգ կետերի մասին, ապա դա ավելի շուտ ոչ թե կարգավորման ծրագիր է, այլ կապիտուլյացիայի պայմաններ։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ կողմերն իրենք պատրաստ չեն փոխզիջումների միջոցով խնդրի լուծմանը։
Այս համատեքստում Հայաստանն ինքն էլ խաղաղության կամք չի դրսևորում, իր հոգնածության և թուլության պատճառով այն դիմադրելու կամք չի ցուցաբերում։ Խորքում սա հայ ժողովրդի զիջումների ձգտումը չէ, դա պարզապես ֆրուստրացիա է, շփոթություն, ոչ թե «տառապանքով ստացած», փոխզիջումների ու համաձայնության միջոցով խաղաղության ցանկություն։
Վերադառնալով երկու ուժային կենտրոնների մոտեցումների վերլուծությանը` փորձագետը նշում է, որ Արևմուտքի համար խաղաղության պայմանագիրը նաև ռուսական ռազմական ներկայությունից «ազատվելու» հնարավորություն է, իբր` եթե կա խաղաղություն, էլ ինչի՞ համար են ռուսական զորքերը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
Իսկ Ռուսաստանը շահագրգռված է այնպիսի խաղաղության հարցում, որը ձեռնտու կլիներ կողմերին, փոխզիջումային տարբերակ կլիներ։ Ռուսաստանի համար այս իրավիճակում կարևոր է, որ իրեն խաղից դուրս չմղեն։ Ուստի որոշակի հաշվարկ կա, որ Մոսկվան, այնուամենայնիվ, կփորձի մնալ Կովկասում։
Ինչի՞ մասին են Մյունխենում խոսել Փաշինյանն ու Ալիևը. մանրամասներ եռակողմ հանդիպումից
Լրահոս
0