https://arm.sputniknews.ru/20230220/menq-sharunakum-enq-bazmapatkel-mer-janqery-pashinjany-dimel-e-arcakhcinerin-55585888.html
«Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը». Փաշինյանը դիմել է արցախցիներին
«Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը». Փաշինյանը դիմել է արցախցիներին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական... 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T09:27+0400
2023-02-20T09:27+0400
2023-02-20T09:55+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750543_0:84:1600:984_1920x0_80_0_0_20a335dd4c156370944c8c57f505c37a.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է բազմապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հրապարակված ուղերձում։Փաշինյանը շեշտել է, որ միաժամանակ շարունակվելու են արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը: Ըստ նրա` այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք:Այնուհետև Փաշինյանը դիմել է արցախցիներին։«Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»,– եզրափակել է նա:Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար:Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1775/05/17750543_90:0:1511:1066_1920x0_80_0_0_8ee80f8f0a59b293700556b644d1567c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ
հայաստան, նիկոլ փաշինյան, արցախ
«Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը». Փաշինյանը դիմել է արցախցիներին
09:27 20.02.2023 (Թարմացված է: 09:55 20.02.2023) Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանը շարունակելու է Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանը շարունակում է բազմապատկել ջանքերը Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ հրապարակված
ուղերձում։
«Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը»,– նշել է նա:
Փաշինյանը շեշտել է, որ միաժամանակ շարունակվելու են արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հետևողական քայլերը: Ըստ նրա` այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք:
Այնուհետև Փաշինյանը դիմել է արցախցիներին։
«Սիրելի արցախցիներ, եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու: Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները: Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը, և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»,– եզրափակել է նա:
Հիշեցնենք` 1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին խնդրանքով՝ խորապես ըմբռնել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումները և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցին դրական լուծում տալու համար: