https://arm.sputniknews.ru/20230220/mak-um-hh-nerkajacucichy-kkhmk-ghekavari-het-humanitar-harcer-e-qnnarkel-55640128.html
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ հումանիտար հարցեր է քննարկել
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ հումանիտար հարցեր է քննարկել
Sputnik Արմենիա
Հովհաննիսյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր դերը։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T21:42+0400
2023-02-20T21:42+0400
2023-02-20T21:47+0400
կարմիր խաչ
անդրանիկ հովհաննիսյան
արցախ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
միրյանա սպոլյարիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55639016_53:671:1483:1475_1920x0_80_0_0_c10b193ed6b37b70eef85a4c9e1368df.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։Ինչպես հայտնում է Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի իր էջում, Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/14/55639016_250:671:1333:1483_1920x0_80_0_0_ea96215fbf8f260d8925f49be9fcd15e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարմիր խաչ, անդրանիկ հովհաննիսյան, արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, միրյանա սպոլյարիչ
կարմիր խաչ, անդրանիկ հովհաննիսյան, արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, միրյանա սպոլյարիչ
ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը ԿԽՄԿ ղեկավարի հետ հումանիտար հարցեր է քննարկել
21:42 20.02.2023 (Թարմացված է: 21:47 20.02.2023) Հովհաննիսյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարևոր դերը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Միրյանա Սպոլյարիչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Ինչպես հայտնում է Շվեյցարիայում և ՄԱԿ-ի ներկայացուցչությունում Հայաստանի դեսպանությունը
Twitter-ի իր էջում, Հովհաննիսյանը Սպոլյարիչի հետ խոսել է հումանիտար հարցերի շուրջ։
Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի կարևոր դերը, անդրադարձել Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին, 44–օրյա պատերազմում անհետ կորածների և ռազմագերիների խնդրին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ
անջատում է Արցախի գազամատակարարումը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից
անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է
հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։