00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ է սպասվում Արցախին Ղարաբաղյան շարժումից 35 տարի անց. Կիմ Բալայանի դիտարկումները

© Sputnik / Asatur YesayantsБывший судья Конституционного суда Армении Ким Балаян объявил голодовку с требованием привлечь к ответственности премьер-министра (24 ноября 2020). Еревaн
Бывший судья Конституционного суда Армении Ким Балаян объявил голодовку с требованием привлечь к ответственности премьер-министра (24 ноября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Բաժանորդագրվել
Գերագույն Խորհրդի պատգամավորը կարծում է, որ այժմ էլ հնարավորություն կա, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը։
Արցախը նորից ոտքի է կանգնելու և ազատագրվելու է, որքան էլ տեղի ունեցած դավաճանությունները ջուրը լցրեցին 35 տարի առաջվա չարչարանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կանխատեսումներ արեց ՍԴ նախկին անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ Կիմ Բալայանը։
Հիշեցնենք` 35 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) հայության պահանջով օրակարգ մտավ տարածաշրջանը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը։ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանը ընդունեց որոշում, որով ամրագրում էր արցախցիների ազատ ինքնորոշվելու կամքը:
Ինչ է սպասվում Արցախին Ղարաբաղյան շարժումից 35 տարի անց. Կիմ Բալայանի դիտարկումները
ԳԽ պատգամավորը հիշում է` սկզբնական շրջանում Լեռնային Ղարաբաղը վերամիավորվել է Հայաստանին, որն ամրագրվել է հռչակագրով, և Գերագույն խորհրդում 12 պատգամավորներ ընտրվել են ԼՂ–ից, որոնք իրենց լիազորությունները պահպանել են մինչև 1995 թվականը։ Սակայն այն ժամանակ գործող նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը սխալ է համարել միավորված լինելը` ասելով, որ Հայաստանին կարող են որպես ագրեսոր պետություն ընկալել աշխարհում, հետևաբար ճիշտ կլինի Ղարաբաղը անկախություն հռչակի, որը կլինի հանգրվանային լուծում։
«Լևոն Տեր–Պետրոսյանը կարողացավ «ֆռացնել», ասաց հետագայում Ղարաբաղը հանրաքվե կանի և կմիանա Հայաստանին։ Այն ժամանակ մեզ համոզեցին` դա է ճիշտը։ Այդտեղ իմ մեղքի բաժինն էլ եմ զգում, որ չեմ ընդդիմացել։ Համոզված եմ եղել, որ Լևոն Տեր–Պետրոսյանն ավելի մեծ ինֆորմացիա ունի, քան` ես»,–ասաց Բալայանը։
Այս համատեքստում նա ընդգծեց, որ Հայաստանն այնուամենայնիվ դե ֆակտո Արցախի անկախությունը ճանաչել է, հակառակ դեպքում Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակ ՀՀ Գերագույն Խորհուրդը 9 հոգանոց պատվիրակություն չէր ուղարկի մասնակցելու ԼՂ ԳԽ առաջին նիստին։
«Պաշտոնական ճանաչումը տեղի չունեցավ իբր բանակցություններին չխանգարելու նպատակով, շատերը հույս ունեին, որ Ադրբեջանը այնուամենայնիվ ճանաչելու է Ղարաբաղը»,–նկատեց նա` հավելելով, որ այժմ էլ հնարավորություն կա, որ Հայաստանը ճանաչի Արցախ անկախությունը։
Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, Բալայանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհում միայն երկու պետություն է ճանաչել առանց ԼՂ տարածքի` Թուրքիան և Մեծ Բրիտանիան։ Մնացած բոլոր պետությունները որևէ վերապահում չեն ունեցել, օրինակ, ՀՀ–ի ՄԱԿ ընդունվելու կամ պաշտոնապես ճանաչվելու ժամանակ, ինչը, ըստ Բալայանի, խոսում է այն մասին, որ Ղարաբաղը ոչ թե որպես առանձին պետություն, այլ Հայաստանի հետ են ճանաչել։
Մեր օրերին վերադառնալով` Բալայանը նշեց, որ թեպետ գործող իշխանությունների կարգախոսն է խաղաղություն հաստատելը, սակայն վստահ է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը առանց պատերազմի չի ավարտվելու։
«Մենք չենք կարող միազգային իրավունքը մի կողմ դնել։ Ճիշտ է, դժբախտաբար իրավունքի ուժը չի գործում, այլ գործում է ուժի իրավունքը, բայց այնուամենայնիվ ԼՂ–ն ինքնորոշվել է իր տարածքով։ Այսօր տարածքի մի մասը` Մարտակերտի գյուղերը չհաշված, Հադրութի շրջանը և Շուշին գտնվում են օկուպացման տակ, իրավական առումով սրանք Լեռնային Ղարաբաղի մաս են և չեն կարող մնալ Ադրբեջանի կազմում»,–ասաց նա։
Մեր նորագույն պատմության փառավոր էջն է. Ռոբերտ Քոչարյանը՝ ղարաբաղյան շարժման մասին
Սակայն միջազգային իրավունքի համար պայքարը և ընդհանրապես Արցախի ազատագրումը Բալայանը գործող իշխանության օրոք անհնար է համարում։ Թեպետ նշում է, որ հասարակական ճնշման պարագայում իշխանությունն իր աթոռը պահելու համար գուցե և ճանաչի Արցախի անկախությունը և կրկին անվտանգության երաշխավորը դառնա։
Լրահոս
0