https://arm.sputniknews.ru/20230220/em-qaghaqaciakan-araqelutjuny-sksum-e-ir-ashkhatanqy-hajastanum-55610179.html
ԵՄ քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում
ԵՄ քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում
Sputnik Արմենիա
Առաքելությունը պետք է նպաստի Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T14:50+0400
2023-02-20T14:50+0400
2023-02-20T15:21+0400
հայաստան
եվրամիություն
եմ առաքելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54206472_0:0:1280:720_1920x0_80_0_0_96d74dbf1a192dec553100533058a3c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում։«Եվրամիությունն այսօր գործարկում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,-ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում։Փաշինյանը պարզաբանեց` ինչու Հայաստանում կտեղակայվի ԵՄ և ոչ ՀԱՊԿ դիտորդական առաքելությունըԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/17/54206472_160:0:1120:720_1920x0_80_0_0_9113a62df90727d9507cacf30570bcb8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրամիություն, եմ առաքելություն
հայաստան, եվրամիություն, եմ առաքելություն
ԵՄ քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում
14:50 20.02.2023 (Թարմացված է: 15:21 20.02.2023) Առաքելությունը պետք է նպաստի Ադրբեջանի հետ իրավիճակի կարգավորմանը։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Եվրամիության քաղաքացիական առաքելությունը սկսում է իր աշխատանքը Հայաստանում։
«Եվրամիությունն այսօր գործարկում է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում` անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում»,-ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրությունում։
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` 100 հոգուց բաղկացած և երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին: