00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ԵՄ ներկայացուցիչները խորամանկում են». Զախարովան` Հայաստանում առաքելության մեկնարկի մասին

© Sputnik / ScreenshotՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 20.02.2023
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Մոսկվան արձանագրում է Հայաստանում ամեն կերպ ամրապնդվելու Եվրամիության և Արևմուտքի ձգտումը, և այդ փորձերում բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ է տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի - Sputnik. Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ Ռուսաստանին դուրս մղի տարածաշրջանից և թուլացնի նրա պատմական դերը որպես անվտանգության գլխավոր երաշխավորի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ քաղաքացիական մոնիթորինգային առաքելության աշխատանքի մեկնարկը։
Փաշինյանի փաստարկները թույլ էին. քաղաքագետը` արևմտյան տարբերակի վտանգների մասին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը փետրվարի 20-ին սկսել է Հայաստանում քաղաքացիական առաքելության աշխատանքը: ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Ընդգծելով նոր առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը` Եվրամիության ներկայացուցիչները խորամանկում են։ Այն ծավալվում է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ընդհանուր քաղաքականության իմաստով։ Հետևաբար` արժե դրան համարժեք վերաբերվել: Ցավոք, առաջինը անգամ չէ, որ արձանագրում ենք Եվրամիության և Արևմուտքի ձգտումը`ցանկացած միջոցով ամրապնդվել մեր դաշնակից Հայաստանում»,-նշել է Զախարովան իր մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նրա խոսքով` ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն այդ փորձերի մեջ տեսնում է բացառապես աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը հեռու է Անդրկովկասում հարաբերությունների իրական կարգավորման շահերից։
Նա նշել է, որ անտեսվում են Բաքվի կողմից այդ նախաձեռնության հրապարակային բացասական գնահատականները։
«Բացի այդ, հավելել է ռուս դիվանագետը, տարբեր տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը Եվրամիության մասնակցության փորձը բնավ միանշանակ չէ»։
ԵՄ առաքելությունը կարևոր դեր կխաղա սահմանի բնակչության անվտանգության գործում. Միրզոյան
Նրա կարծիքով` հազիվ թե Բրյուսելում կարող են պարծենալ այս ոլորտում իրենց հաջողություններով։ Վերցնենք թեկուզ միջնորդական ջանքերն ու Եվրամիության առաքելությունը Կոսովոյի սերբական երկրամասում։ Դա պետք է հաշվի առնել Հայաստանում նոր առաքելության մասին ԵՄ որոշումը գնահատելիս։
ՌԴ ԱԳՆ-ում համոզված են, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը տեսանելի հեռանկարում շարունակում են մնալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունները։
«Դրանց համակողմանի իրականացման, այդ թվում` տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, երկու երկրների հասարակությունների, փորձագետների, կրոնական շրջանակների, խորհրդարանականների միջև շփումների հաստատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի մշակման շուրջ բանակցությունների միջոցով է անցնում տարածաշրջանում իրավիճակի առողջացման ամենաուղիղ ճանապարհը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հետագայում ևս ամեն կերպ աջակցել դրան»,-հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համար
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Լրահոս
0