https://arm.sputniknews.ru/20230220/azat-gjughum-mahacats-zintsarajvoghneri-tsnvoghnery-mek-shabat-zhamanak-en-tvel-karavarutjany-55596845.html
Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը
Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը
Sputnik Արմենիա
Զինծառայողների հարազատները պնդում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։ Նրանք պատրաստ են արտաշիրիմում անել։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T11:40+0400
2023-02-20T11:40+0400
2023-02-20T11:44+0400
հայաստան
զինծառայող
հրդեհ
նիկոլ փաշինյան
սուրեն պապիկյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/14/55593363_0:300:1600:1200_1920x0_80_0_0_e1bbb51926893036dabec26ed6837aed.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք այդ մասին հայտնեցին կառավարության շենքից դուրս գալուց հետո` նշելով, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։Զինծառայողների ծնողները վաղ առավոտյան նախ հավաքվել էին պաշտպանության նախարարության, ապա կառավարության շենքի դիմաց։ Հետո նրանք մտել էին գործադիր մարմնի շենք։Թե ում հետ են ներսում հանդիպել, դժվարացան պատասխանել, բայց խոսք են տվել կարճ ժամանակում հանդիպում կազմակերպել Փաշինյանի ու Պապիկյանի հետ։«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասաց զոհված զինծառայողների հարազատներից մեկը։Նրանք պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։Բացի այդ, կասկածներ ունեն նաև զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ։«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել», - ասաց զինվորներից մեկի պապը։Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/02/14/55593363_0:0:1600:1200_1920x0_80_0_0_b696401545428b5b743f4ce5c02af08b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, հրդեհ, նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան
հայաստան, զինծառայող, հրդեհ, նիկոլ փաշինյան, սուրեն պապիկյան
Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը
11:40 20.02.2023 (Թարմացված է: 11:44 20.02.2023) Զինծառայողների հարազատները պնդում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։ Նրանք պատրաստ են արտաշիրիմում անել։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Նրանք այդ մասին հայտնեցին կառավարության շենքից դուրս գալուց հետո` նշելով, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։
Զինծառայողների ծնողները վաղ առավոտյան նախ հավաքվել էին պաշտպանության նախարարության, ապա կառավարության շենքի դիմաց։ Հետո նրանք
մտել էին գործադիր մարմնի շենք։
Թե ում հետ են ներսում հանդիպել, դժվարացան պատասխանել, բայց խոսք են տվել կարճ ժամանակում հանդիպում կազմակերպել Փաշինյանի ու Պապիկյանի հետ։
«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասաց զոհված զինծառայողների հարազատներից մեկը։
Նրանք պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։
Բացի այդ, կասկածներ ունեն նաև զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ։
«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել», - ասաց զինվորներից մեկի պապը։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում,
հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը
, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով
կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։
Փետրվարի 17–ին հայտնի դարձավ, որ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է նախաձեռնել ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ։