https://arm.sputniknews.ru/20230220/araqelutjuny-kajakci-erevani-ev-baqvi-mijev-khaghagh-gvortsyntacin-ughghvats-em-janqerin-bvorel-55639851.html
Առաքելությունը կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել
Առաքելությունը կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել
Sputnik Արմենիա
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ դիտորդներն արդեն իրականացրել են իրենց առաջին պարեկությունը Հայաստանի սահմանին։ 20.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-20T21:35+0400
2023-02-20T21:35+0400
2023-02-20T21:50+0400
ժոզեպ բորել
եմ առաքելություն
հայաստան
դիտորդ
եվրոպա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42217358_0:0:1601:901_1920x0_80_0_0_3ea522cfcad90d7741dc73f9597e7b6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:ԵՄ-ն 8 մլն եվրո կհատկացնի Հայաստանում նոր առաքելության աշխատանքի առաջին 4 ամսվա համարԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:Եվրամիության քաղաքացիական առաքելությունը փետրվարի 20–ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/12/42217358_66:0:1487:1066_1920x0_80_0_0_60d1711157e45cca168b00f6ec10ba9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, եմ առաքելություն, հայաստան, դիտորդ, եվրոպա, սահման
ժոզեպ բորել, եմ առաքելություն, հայաստան, դիտորդ, եվրոպա, սահման
Առաքելությունը կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին. Բորել
21:35 20.02.2023 (Թարմացված է: 21:50 20.02.2023) Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ ԵՄ դիտորդներն արդեն իրականացրել են իրենց առաջին պարեկությունը Հայաստանի սահմանին։
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ԵՄ քաղաքացիական առաքելությունը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ուղղված ԵՄ ջանքերին։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Հայտնել ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքը Հայաստանում։ ԵՄ-ում հայտարարել են, որ այն կոչված է նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։
«Մենք գործարկել ենք Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA), որն այժմ գործում է և իր առաջին պարեկությունն արդեն անցկացրել է»,- գրել է Բորելը
Twitter-ում։
Նրա խոսքով` առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, տեղում վստահություն կստեղծի և կաջակցի ԵՄ ջանքերին` ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին:
Հիշեցնենք` Հայաստան նոր դիտորդական առաքելություն ուղարկելու Եվրամիության որոշման մասին
հայտարարվեց հունվարի 23-ին։ Բրյուսելի մտահղացմամբ` երկու տարի ժամկետով առաքելությունը պետք է խթանի Հայաստանի սահմանամերձ շրջանների կայունությունը, վստահության մթնոլորտ ձևավորի տեղերում և ապահովի այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին:
ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված կլինի մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:
Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:
Եվրամիության քաղաքացիական առաքելությունը
փետրվարի 20–ից սկսել է իր աշխատանքը Հայաստանում։