https://arm.sputniknews.ru/20230219/vzeb-y-patrast-e-yndlajnel-ir-ozhandakutjuny-hh-karavarutjany-renvo-bassvo-55567204.html
ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Ռենո-Բասսո
ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Ռենո-Բասսո
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ։ 19.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-19T13:41+0400
2023-02-19T13:41+0400
2023-02-19T13:42+0400
վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
հայաստան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55566891_0:0:1670:940_1920x0_80_0_0_454f0f6e277a092abf5cc9a7e8512ff7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Փաշինյանը նման հույս է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:Փաշինյանը հանդիպել է նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին։ ՎԶԵԲ նախագահը գոհունակություն էր հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55566891_0:0:1484:1113_1920x0_80_0_0_0a55f9cb02076aa4b595a7ccbd8ae771.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, հայաստան, նիկոլ փաշինյան
վերակառուցման և զարգացման միջազգային բանկ, հայաստան, նիկոլ փաշինյան
ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը. Ռենո-Բասսո
13:41 19.02.2023 (Թարմացված է: 13:42 19.02.2023) Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ապագայում ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող ներդրումների ծավալը կաճի ու կներգրավի տնտեսության առավել բազմազան ոլորտները: Փաշինյանը նման հույս է հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ հանդիպմանը: Տեղեկությունը
հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Օդիլ Ռենո-Բասսոն ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել ու ընդլայնել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով:
Փաշինյանը հանդիպել է նաև Գերմանիայի Տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայիլ Հարմսի հետ: Քննարկվել են երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և բիզնես կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյին։ ՎԶԵԲ նախագահը գոհունակություն էր հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից և հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: