https://arm.sputniknews.ru/20230219/taratsashrjanajin-anvtangutjan-harceri-shurj-mtqer-en-pvokhanakel-mirzvojany-ev-gjvorvala-shvarcy-55570944.html
Տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Միրզոյանը և Գյորվալա-Շվարցը
Տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Միրզոյանը և Գյորվալա-Շվարցը
Sputnik Արմենիա
Կոսովոյի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների հարցն է քննարկել նաև։ 19.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-19T15:11+0400
2023-02-19T15:11+0400
2023-02-19T15:51+0400
արարատ միրզոյան
կոսովո
արցախ
լաչինի միջանցք
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55569837_84:354:2416:1666_1920x0_80_0_0_eedaff2938cfc0cca409b1b275310415.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:Հավելենք, որ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։Նշենք, որ Միրզոյանը Մյունխեն է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Գերմանիայում էր։Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
կոսովո
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55569837_140:0:2361:1666_1920x0_80_0_0_9ef46dde24634d7b2f013778394ba7f0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, կոսովո, արցախ, լաչինի միջանցք, հայաստան
արարատ միրզոյան, կոսովո, արցախ, լաչինի միջանցք, հայաստան
Տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել Միրզոյանը և Գյորվալա-Շվարցը
15:11 19.02.2023 (Թարմացված է: 15:51 19.02.2023) Կոսովոյի արտաքին գործերի նախարարի հետ ՀՀ ԱԳ նախարարը միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների հարցն է քննարկել նաև։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցը։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։
«Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:
Հավելենք, որ Հայաստանը պաշտոնապես չի ճանաչել Կոսովոյի անկախությունը։
Նշենք, որ Միրզոյանը Մյունխեն է գնացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մյունխենում նա բազմաթիվ երկկողմ հանդիպումներ է ունեցել։
Երկկողմ հանդիպումներից բացի կայացել է նաև
եռակողմ հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: