00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռո՛ւս, ինձ աստղ տուր». ինչպես են վերաբերվում սահմանի բացմանը սահմանամերձ Արազափում

© Sputnik / Ashot GevorgyanԱրազափ գյուղը
Արազափ գյուղը - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի թղթակից Աշոտ Գևորգյանը «Մենք» նախագծի շրջանակում շարունակում է ճամփորդել Հայաստանի սահմանամերձ վայրերում։ Այս անգամ նա եղել է Թուրքիային սահմանակից Արազափ գյուղում, լսել բնակիչների կարծիքը սահմանի հնարավոր բացման մասին։
ՀՀ Արմավիրի մարզում գտնվող հայ-թուրքական սահմանային Արազափ համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը ծնվել և մեծացել է սահմանամերձ ուղեկալից ոչ հեռու գտնվող տանը: Նա մեզ պատմեց իր մանկությունից, երբ շփվում էր ռուս սահմանապահների հետ։ Ասում է`մանուկ հասակում իր երազանքը նրանց նմանվելն էր։
«Ռո՛ւս, ինձ աստղ տուր»,–ասում էր։ Իսկ երբ նրա խնդրանքը կատարում ու տալիս էին ուզածը` իրեն պատկերացնում էր նույնքան համարձակ, որքան սահմանապահները:
Զինվորականների հետ մշտական շփումն օգնեց նրան արագ սովորել ռուսերենը, թեև դպրոցում նույնպես հատուկ ուշադրություն էր դարձնում ռուսաց լեզվի դասերին։ ԽՍՀՄ–ի փլուզումից հետո գյուղացիները ջերմ հարաբերություններ են պահպանում հայկական սահմանների պաշտպանների հետ։
Հողերի 80 տոկոսը չի մշակվում ջրի պակասի պատճառով. ինչպես է ապրում հայկական Նիզամի գյուղը
Այսօր թե՛ համայնքի ղեկավարը, թե՛ տեղի բնակիչները մտահոգված են ոչ թե սոցիալ-տնտեսական հարցերով, այլ բացառապես անվտանգության խնդիրներով։
© Sputnik / Ashot GevorgyanԱրազափ գյուղը
Село Аразап Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Արազափ գյուղը
Արազափի բնակիչները խիստ անհանգստացած են Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամաբար տրամադրված երկրների հետ սահմանների բացման հեռանկարից։
«Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեր ժողովրդի հետ, ուղղակի ապշած եմ,- ասում է Հարությունյանը,- ի՞նչ են մտածում, ո՞ւմ հետ են պատրաստվում բացել սահմանը։ Կարծում են` ամեն ինչ լավ կլինի, կոշիկներ, հագուստ կներկրեն ու կվաճառեն: Բայց ո՞ւմ հետ են սահմանը բացելու՝ դարավոր թշնամու։ Մոռացե՞լ են Ցեղասպանությունը, Սումգայիթը, Ղարաբաղյան առաջին պատերազմը, 44-օրյա պատերազմը։ Չեմ պատկերացնում։ Ըստ երևույթին երիտասարդ սերունդը չգիտի այդ մասին, որովհետև այդ օրերում չեն ապրել և իրենց «մաշկի վրա» չեն զգացել տառապանքները, և հիմա ցանկանում են բացել սահմանները։ Ես անձամբ՝ որպես համայնքի ղեկավար, կտրականապես դեմ եմ»։
Հարությունյանը վստահ է, որ թուրքերի նկրտումները նույնն են, և միայն ռուսական ռազմական ներկայությունն է խանգարում նրանց հարձակվել Հայաստանի վրա։
«Հայերի հետ ռուսները պահպանում են մեր սահմանը, և թուրքերը չեն համարձակվի այստեղ սողոսկել։ Չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել, եթե ռուս զինվորականները հեռանան։ Այդ դեպքում մենք էլ ստիպված պետք է գնանք։ Ես մի բան գիտեմ՝ միակ ժողովուրդը, որ կանգնած է մեր թիկունքին, ռուս ժողովուրդն է»,–ասում է Հարությունյանը։
Sputnik Արմենիայի թղթակցի մյուս զրուցակիցն ազգությամբ եզդի Ազիզ Նադոյանն է, որը գյուղում շատ հարգված մարդ է։ Ինչպես պարզվեց, երիտասարդ հասակում նա սեզոնային աշխատանքի է մեկնել Ռուսաստան, շատ ընկերներ ու բարեկամներ ունի Ռուսաստանի Դաշնությունում։ Նադոյանը պարբերաբար այցելում է նրանց և վստահորեն հայտարարում, որ ռուսները, հայերը և եզդիները Ռուսաստանում ապրում են հաշտ ու համերաշխ՝ ուս ուսի, եղբայրների նման։ Ասում է` երեք տարբեր ազգություններ են, բայց կարծես նույն ծնողներից ծնված լինեն։
© Sputnik / Ashot GevorgyanԱզիզ Նադոյան
Житель села Аразап Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Ազիզ Նադոյան
«Ես ազգությամբ եզդի եմ, ծնվել եմ հայկական հողում, կապված եմ այս հողի հետ, տեսել եմ և այսօր էլ տեսնում եմ, որ ռուսները մեր սահմանը պահպանում են։ Մեր գյուղի վերջնամասում կա մի ուղեկալ, որտեղ ռուսական դրոշ է ծածանվում, ինչը տեսնելով` թուրքերը չեն համարձակվի հարձակվել մեզ վրա»,- ասում է Ազիզը։
Գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ղարիբ Թադևոսյանը նույնպես չի հասկանում Թուրքիայի հետ սահմանի բացման շուրջ խոսակցություններն ու մտադրությունները։ Հռետորական հարց է հղում` ո՞ւր են հիմա Սասունը, Արդահանը, Կարսը, Սարիղամիշը, ո՞ւր են եկել թուրքերը յաթաղանով։
© Sputnik / Ashot GevorgyanՂարիբ Թադևոսյան
Житель села Аразап Армавирской области - Sputnik Արմենիա, 1920, 17.02.2023
Ղարիբ Թադևոսյան
«Եթե սահմանը բացվի, և Թուրքիայի 100 միլիոնից գոնե 1 միլիոնը հայտնվի Հայաստանում, մենք ազգովի կդադարենք գոյություն ունենալ։ Երևանը կվերածվի թուրքական քաղաքի, որտեղ մեզ կստիպեն թուրքերեն խոսել։ Պաշտոնական լեզուն թուրքերենն է լինելու՝ եթե ոչ թե հիմա, ապա 50 տարի անց... Լավագույն դեպքում, եթե մեզ ողջ թողնեն....»,– հուզված ասում է Ղարիբ Թադևոսյանը`բոլորին հիշեցնելով Ստալինգրադի ճակատամարտը, որի հանգուցալուծմանը Թուրքիան սպասում էր, որպեսզի հարձակվեր Հայաստանի վրա։
Իսկ սահմանամերձ Արազափի բնակիչներից մեկի եզրահանգումը հետևյալն է՝ եթե սահմանը բացվի և ռուսները հեռանան Հայաստանից, դա կնշանակի մեր երկրի խաղաղ հանձնումը թշնամուն։
Պատերազմից պետք է խուսափել, բայց ոչ մեր տարածքների հաշվին. ինչպե՞ս են ապրում Սիս գյուղում
Լրահոս
0