00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:22
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել Է Իսրայելի` Սիրիայի վրա հարձակումը` կոչ անելով զերծ մնալ սադրանքներից

© Sputnik / Виталий БелоусовՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
ՌԴ ԱԳՆ շենքը Մոսկվայում
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի է համարել իսրայելական կողմի գործողությունները, հատկապես Սիրիայում հզոր երկրաշարժերի հետևանքների վերացման ուղղությամբ բազմաթիվ երկրների ջանքերի ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել Է Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
Ըստ ստացված հաղորդագրությունների, փետրվարի 19-ի գիշերը Իսրայելի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին: Դամասկոսում և նրա շրջակայքում հարձակման են ենթարկվել մի քանի թիրախներ։ Հրթիռներից մեկը հարվածել է քաղաքային բնակելի շենքին։ Արդյունքում, նախնական տվյալներով, զոհվել է հինգ մարդ, 15-ը` վիրավորվել։
«Խստորեն դատապարտում ենք Իսրայելի կողմից ձեռնարկված ուժային գործողությունները, որոնք միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են։ Կոչ ենք անում իսրայելական կողմին դադարեցնել Սիրիայի դեմ զինված սադրանքները և ձեռնպահ մնալ այնպիսի քայլերից, որոնք հղի են վտանգավոր հետևանքներով ողջ տարածաշրջանի համար»,–նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նման արատավոր պրակտիկայի շարունակումը բացարձակապես անընդունելի է, հատկապես այն պայմաններում, երբ աշխարհի շատ երկրներ` ներառյալ Ռուսաստանը, ակտիվորեն օգնում են Սիրիային հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները՝ այնտեղ ուղարկելով իրենց փրկարարներին, բժիշկներին և հումանիտար բեռներ:
Ավելի վաղ Իսրայելի հարձակումը Դամասկոսի վրա դատապարտել էր նաև Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Լրահոս
0