00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրդողանի համախոհներն առաջարկում են հետաձգել ընտրությունները, բայց նա անդրդվելի է. ԶԼՄ

© AP Photo / Turkish Presidency via APԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքիայի ղեկավարն իր շտաբի հետ քննարկել է համընդհանուր ընտրությունների անցկացման խնդիրը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կուսակիցներն առաջարկում են տեղափոխել համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ից հունիսի 18-ը, սակայն նա անդրդվելի է։ Գրում է Hürriyet թերթը:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ երկրում համընդհանուր ընտրությունները կարող են վեց ամսից մինչև մեկ տարի հետաձգվել, համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա Բարձրագույն ընտրական հանձնաժողովը:
Պարբերականի տվյալներով՝ Էրդողանն իր շտաբի հետ քննարկել է ընտրությունների օրը։
«Կուսակցական շտաբն առաջարկել է ընտրություններն անցկացնել հունիսի 18-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած նիստում ընտրությունների կայացման օրվա հարցն ընդգրկվել է օրակարգում։ Նշվում էր, որ եթե ընտրությունները տեղի ունենան մայիսի 14-ին, ապա կարող են ընտրողների ցուցակների պատրաստման հետ կապված խնդիրներ առաջանալ», - ասված է հրապարակման մեջ։
Հանդիպման մասնակիցները նշել են, որ երկրաշարժի շրջաններում փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են, և գործընթացը կարող է երկար տևել: Խոսվել է նաև այն մասին, որ բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է ուսումնասիրի, թե ինչպես են քաղաքացիները քվեարկելու երկրաշարժից ավերված շրջաններում:
Միևնույն ժամանակ, Էրդողանի կուսակցությունում ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ քանի որ հունիսի 18-ին տեղի է ունենում դեպի Հաջ մահմեդականների ուխտագնացության շրջանը, մոտ 100 հազար մարդ չի կարողանա քվեարկել, և եթե երկրորդ փուլի անցկացման հնարավորություն լինի, այն կարող է համընկնել Կուրբան Բայրամի տոնի հետ:
«Էրդողանն ասել է, որ կքննարկի հարցը թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ (դաշինքի մեջ է Էրդողանի կուսակցության հետ – խմբ.)», - պարզաբանում է թերթը:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում համընդհանուր (միաժամանակ նախագահական և խորհրդարանական) ընտրությունները նշանակված են հունիսի 18-ին, ապա՝ մայիսի 14-ին: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ կառավարությունը կառաջարկի խորհրդարանին ընդունել երկրորդ օրը, իսկ հրաժարվելու դեպքում նա կօգտագործի նախագահի լիազորությունները, որոնք բավարար են խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ հայտարարելու համար՝ հրամանագրից 60 օր անց: Էրդողանը կլինի «Հանրապետության միության» թեկնածուն։ Ընդդիմադիր վեց կուսակցությունների կոալիցիան դեռ թեկնածուի անուն չի հայտարարել։
Լրահոս
0