https://arm.sputniknews.ru/20230219/ekhkhv-nerkajacucichnern-ajcelel-en-sjunqi-ev-hh-n-arcakhin-kapvogh-tshanaparhi-ancaket-55562636.html
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ
Sputnik Արմենիա
Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ 19.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-19T11:20+0400
2023-02-19T11:20+0400
2023-02-19T19:07+0400
բերձոր
լաչինի միջանցք
սյունիք
եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55561600_0:117:2048:1269_1920x0_80_0_0_20114a2e3bac2a2d08c21ee92001a7e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը, տեղեկությունը հայտնում է Սյունիքի մարզպետարանը։Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։Հիշեցնենք, որ երեկ էլ համազեկուցողներն այցելել էին Ջերմուկ։ Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրերով։
բերձոր
լաչինի միջանցք
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/13/55561600_83:0:1904:1366_1920x0_80_0_0_d0637079fe705471b12e91ee82a80255.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բերձոր, լաչինի միջանցք, սյունիք, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
բերձոր, լաչինի միջանցք, սյունիք, եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (եխխվ)
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք և ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհի անցակետ
11:20 19.02.2023 (Թարմացված է: 19:07 19.02.2023) Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են Սյունիք, ինչպես նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը, տեղեկությունը հայտնում է Սյունիքի
մարզպետարանը։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած ԵԽԽՎ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Համազեկուցողները հանդիպել են Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։
«Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - նրանց ասել է Կիմմո Կիլյունենը։
Հիշեցնենք, որ երեկ էլ համազեկուցողներն այցելել էին Ջերմուկ։ Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները շրջել են Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրերով։