https://arm.sputniknews.ru/20230219/eahk-glkhavvor-qartughary-shnvorhakalutjun-e-hajtnel-pashinjanin-turqiajin-ajakcelu-hamar-55573914.html
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար
Sputnik Արմենիա
Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։ 19.02.2023, Sputnik Արմենիա
2023-02-19T17:27+0400
2023-02-19T17:27+0400
2023-02-19T17:28+0400
հելգա շմիդտ
եահկ
նիկոլ փաշինյան
հայաստան
թուրքիա
երկրաշարժ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55529570_0:0:1601:901_1920x0_80_0_0_bdddb0050271f7c7ccd1e201f917e983.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ աջակցության համար։ Շմիդը թվիթերյան իր էջում է գրառում կատարել` անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպմանը։Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է երեկ։«Ողջունում եմ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը»,–ասել Շմիդը։Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելացնել երկկողմ աջակցությունը և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/11/55529570_48:0:1469:1066_1920x0_80_0_0_40b026f53dcbd420792164f6f5085a6a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հելգա շմիդտ, եահկ, նիկոլ փաշինյան, հայաստան, թուրքիա, երկրաշարժ
հելգա շմիդտ, եահկ, նիկոլ փաշինյան, հայաստան, թուրքիա, երկրաշարժ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Թուրքիային աջակցելու համար
17:27 19.02.2023 (Թարմացված է: 17:28 19.02.2023) Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ աջակցության համար։ Շմիդը թվիթերյան իր էջում է գրառում կատարել` անդրադառնալով Փաշինյանի հետ հանդիպմանը։
Նշենք, որ Փաշինյանի հետ հանդիպումը կայացել է երեկ։
«Ողջունում եմ տարածաշրջանում հարևանների հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված ջանքերը»,–ասել Շմիդը։
Շմիդի խոսքով` ԵԱՀԿ-ն պատրաստ է ավելացնել երկկողմ աջակցությունը և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Սիրիա առաջին մարդասիրական օգնությունն ուղարկել է փետրվարի 8-ին` 30 տոննա։ Իսկ փետրվարի 14-ին հայտնի դարձավ ևս 25 տոննա բեռ ուղարկելու մասին։
Իսկ Թուրքիայի դեպքում փետրվարի 11-ին ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ
Սերդար Քըլըչը թվիթերյան իր էջում հայտնել էր, որ ՀՀ-ից ուղարկած առաջին` 100 տոննա օգնությունը հասել է Ադիյաման։
Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ Հայաստանը մարդասիրական օգնության
երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Այս անգամ, սակայն, բեռի քանակի մասին տեղեկություն չկա։